Tuesday, 09 06 2026
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը

«Սա պինդ հող է, ու այս տարածքն ամենամեծ ռազմավարական նշանակությունն ունի ՀՀ գոյատեւման համար»․ Սասուն Միքայելյանն այցելել է Սյունիք

Ապրիլի 15-ին Սյունիքի մարզ է այցելել Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը․ միության վարչության անդամների հետ նա նախ հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետ, Սյունիքի ԵԿՄ նախագահ Մելիքսեթ Պողոսյանի, մարզի ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, քննարկեց կատարած աշխատանքն ու անելիքները։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Այնուհետեւ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ԵԿՄ նախագահը հանդիպեց «Պատանի երկրապահի» ակումբի շարքերը համալրելու եկած Գորիսի ու Կապանի պատանիների հետ եւ խոսք ուղղեց նրանց հայրենիքի, նրա պաշտպանության, մեր՝ միշտ պայքարելու պատրաստ լինելու կարեւորության ու այդ ամենն արդեն դպրոցական նստարանից գիտակցելու մասին։ «Ամեն սերունդ, ցավոք, իր իր պատերազմն է ունենում, մենք վստահ էինք, որ մեր սերնդով այն կավարտվի ու ձեզ չի հասնի, բայց այդպես չեղավ, ու ամեն ինչ պետք է անենք, որ դա շարունակություն չունենա․․․», – նշեց Ս․Միքայելյանը՝ ասելով, որ մեծ ուշադրություն է դարձնելու «Պատանի երկրապահին»։

Հուշահամալիր էին եկել Կապան համայնքի ղեկավարը, երկրապահներ, ազատամարտիկների հարազատներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ կապանցիներ։ Այստեղ հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, ներկայացվեց «Երկրապահ ԿՄ» պատմությունն ու անցած ուղին՝ հիմնումից մինչ օրս։

Իսկ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ անմահացած կապանցի հայորդիների կենդանի հայացքների ու Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ տեղի ունեցավ պատանի երկրապահների երդման արարողությունը ու նրանց հանձնվեցին ակումբին անդամագրվելու վկայականները։ Ներկաները նաեւ ծաղկադրում կատարեցին։

ԵԿՄ վարչության նախագահի միջնորդությամբ ՊՆ գերատեսչական մեդալներ ու ՀՀ կառավարական մեդալներ հանձնվեցին հայրենիքին ծառայություն մատուցած սյունեցի երկրապահներին։

ՀՀ նախագահի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում խոնարհումի խոսք հղեց զոհվածների հիշատակին ու շնորհավորեց ակումբին անդամագրված պատանիներին՝ համախմբման կոչ ուղղելով ներկաներին։ «Մի՛շտ ամուր լինեք այս հողի վրա, սա պինդ հող է, ու այս տարածքն ամենամեծ ռազմավարական նշանակությունն ունի Հայաստանի Հանրապետության գոյատեւման համար», – եզրափակեց նա։

Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց «Երկրապահին» այս 7 ամիսներին Սյունիքի կողքին լինելու ու մինչ այժմ նրա սահմաններին կանգնած լինելու համար, ինչպես նաեւ շնորհավորեց խրախուսանքների արժանացած ԵԿՄ անդամներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում