Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ուրանի ծրագրի ղեկավարները Լեռնաձորի բնակիչնե՞ր

Իրենց հյուրընկալությամբ հայտնի լեռնաձորցիները կստեղծեն բոլոր պայմանները, որ նրանք իրենց գերդաստաններով համտեսեն հովվերգական կյանքի պտուղները:
Այդ պտուղներից կարևորները`ռադիումի առողջարար ճառագայթները, մերձակա Ողջի գետում վխտացող, մոլիդբենով հագեցած համեղ ձկները և ուրանի հորատանցքերում աճեցվելիք էներգետիկ սնկերը նրանց շատ երկար կպահեն Լեռնաձորում, որովհետև այլևս ի վիճակի չեն լինի հեռանալու: Իսկ մինչ հանգուցալուծում` Լեռնաձորի դպրոցի տնօրեն պարոն Էջանացին նրանց երեխաներին կներկայացնի տեղացիների փառավոր անցյալը, երբ Դավիթ-Բեկի, Մխիթար Սպարապետի, Գարեգին Նժդեհի գլխավորությամբ տարածքը պաշպանվում էր թշնամիներից, և հազարավոր հերոսների կյանքի գնով սյունեցիները իրենց հպարտ ապրելու իրավունքն էին հաստատում:Բարեբախտաբար, մեր հակառակորդները ոչինչ չգիտեին ուրանի մասին, այլապես իրենց նպատակին կհասնեին` բացելով մարզի ուրանի հանքերը:
Ընդերքի մոլագարների հրոսակախումբը վերջին տարիներին առանձնակի ջանասիրությամբ է գործում Սյունիքում: Բնապահպանական աղետի եզրին կանգնած հարավը անզորությունից պղտորված հայացքն է հառում շուրջը`չկարողանալով ընբռնել` ով է յուրային, ով` թշնամի:
Գերխնդիրն է`մնա՞լ, թե գնալ:
Իսկ մարդիկ երազում էին, որ իրենց չքնաղ բնությունը`զարմանահրաշ Մթնաձորով, Խուստուփով,Վահանավանքով, միջազգային տուրիզմի գրավիչ անկյուն կդառնար և բազմաթիվ տեղացիներ, ընդգրկվելով ոլորտում, կազատվեին սոցիալական խնդիրներից: Տարածքը կինտերգրվեր քաղաքակրթությանը`դրանից բխող բազմաթիվ դրական երևույթներով: Վիրավոր ու կիսակենդան այդ ծրագիրը դեռևս հնարավորություն ունի կյանքի կոչվելու,եթե սարսափազդու ուրանին հնարավորություն չտանք մահացու կրակոց արձակելու:
Մինչև ե՞րբ պետք է մեր պետական այրերը տնտեսական և քաղաքական ծրագրեր կազմելիս անտեսեն դրանցում ներառվող տարածքների բնակիչների իրավունքները:
Այդ պարոններին հարց եմ տալիս.
-Մի՞թե գութ չունենք, մի՞թե հերիք չէ այն, ինչ տալիս է Սյունիքը` ինքն իրեն թալանելով, մի՞թե չեք հասկանում, որ ուրանի ծրագրի իրականացումը անջրպետ է ստեղծելու սյունեցիների և իշխանության միջև:
Զգացմունքը լիարժեք է,եթե այն համաչափորեն փոխադարձ է: Քաղաքացին պետությանը վերաբերվում է այնպես, ինչպես պետությունը` նրան. ոչ ավել, ոչ պակաս:
Սյունեցիները այս հարցում վերջնականապես կկողմնորոշվեն իշխանությունների հաջորդ քայլերը տեսնելուց հետո:
Մարատ Հարությունյան
Կապան
Բջջ-094-75-03-82

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում