Բելառուսի նախագահը սկանդալային հայտարարություն է արել։ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել են Արցախի հարցը գումարով լուծելու Իլհամ Ալիևի առաջարկից։ Բելառուսի նախագահը պատմել է, որ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ է փոխանցել Երևանին: Նա նշել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արվել է Արցախի հարցը գումարով լուծելու առաջարկ, սակայն Սարգսյանը հրաժարվել է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ: