Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի վերաբերյալ թարմացված տվյալներ:
«2021 թվականի ապրիլի 15-ի երեկոյան 15: 32-ի դրությամբ աշխարհում կա COVID-19 137,866,311 հաստատված դեպք», – հաղորդում է ԱՀԿ-ն:
Բացի այդ, մասնագետները նշում են, որ վերջին օրվա ընթացքում այս ցուցանիշն աճել է 805 444 մարդով, ինչը հերթական հակառեկորդն է: