«Ժամանակ» թերթը գրում է. Չնայած ՀԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանին քննադատելով, տարանջատվում է նրանից, սակայն ՀԱԿ կառույցները Փաշինյանի իշխանության գալուց հետո տարրալուծվել են «Քաղաքացիական պայմանագրի» և, մեծ հաշվով, իշխանության մեջ: ՀԱԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների մի զգալի մասը՝ որպես յուրային, աշխատանքի է անցել պետական կառավարման համակարգի միջին և ցածր օղակներում և ընտրությունների դեպքում պարտավորված է լինելու աշխատել ՔՊ-ի և ոչ թե ՀԱԿ-ի համար: ՀԱԿ-ում դրա մասին գիտեն, բայց կարծում են, որ դա էական ազդեցություն չի ունենա իրենց ստանալիք քվեների վրա: