Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական հայատյաց քաղաքականությունը

Օրերս Բաքվում բացված «Ռազմավարի ցուցահանդես–պուրակ»-ը Ադրբեջանի իշխանության հերթական հայատյաց ու ցեղասպան քաղաքականության ցայտուն դրսևորումն էր: Հայ զինվորներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարանների ականատեսը եղանք: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Հայտրարությունում նաեւ ասվում է. «Ադրբեջանական վերնախավի նմանօրինակ վերաբերմունքը ոչ միայն անտեսում և ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև վկայում է 1994թ. մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի՝ ազգամիջյան թշնամանքով շաղախված ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության շարունակությունը:

2020թ. աշնանային պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հայտարարություններից մեկում նշել է, որ ինքն այնպիսի հայատյաց սերունդ է աճեցրել, որն էլ վճռել է պատերազմի ելքը:

Այդպես Ադրբեջանն ակնհայտորեն ցույց է տալիս իր հակահումանիստական և հակաբարոյական կեցվածքը, դրանով իսկ բացահայտելով ադրբեջանական բանտերում հայ գերիների ու պատանդների նկատմամբ իր վայրագությունները:

Հիմնովին դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայակործան գործունեությունը և կոչ ենք անում միջազգային մարդասիրական հանրությանն ու շահագրգիռ կառույցներին պատշաճ գնահատական տալ ազգային արժանապատվության ոտնահարման և նվաստացման իրողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում