«Մոսկվային ձեռնտու է և՛ Փաշինյանը, և՛ Քոչարյանը․ մի կողմից իր նախկիններն են, մյուս կողմից՝ իր ներկաները»,-նշում է «Քաղաքական երկխոսություն» հ/կ համահիմնադիր Արամայիս Ավետիսյանը։ Ըստ նրա՝ Մոսկվան, այդ հանգամանքից ելնելով, պարզապես հետևում է ու սպասում ընտրությունների արդյունքներին։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ նշում է․ Փաշինյանի ելույթը բացառապես պետք է ընկալել նախընտրական տրամաբանությամբ։ Զրուցակցի խոսքով՝ իշխանության ցանկացած քայլ ու որոշում այսուհետև հենց այդ տրամաբանությամբ է լինելու։