Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) շուրջ 4+1 ձևաչափով (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցություններ վարել հնարավոր է այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ցույց տա իր ազնվությունը: Ռոհանին միևնույն ժամանակ կարծում է, որ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի ցանկությունն Իրանի հաղթանակն է։ Վաշինգտոնից էլ գալիս են Իրանի դեմ պատժամիջոցները մասամբ վերացնելու ազդակներ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 6-ին, Վիեննայում սկսվել են Իրանի միջուկային համաձայնագիրը վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքները։ Թեմայի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ:
Մեր զրուցակցի խոսքով՝ Վաշինգտոն-Պեկին երկխոսությանը նպաստել են մի շարք գործոններ, այդ թվում՝ Իրանում սպասվող նախագահական ընտրությունները: «Մյուս կարևոր գործոնը Չինաստան-Իրան վերջին ռազմավարական համաձայնագիրն է, որը եթե անգամ կիսով չափ իրականանա, շեշտակիորեն կամրապնդի ԱՄՆ-ի ռազմավարական հակառակորդներից մեկի՝ Չինաստանի դիրքերը այս կարևորագույն տարածաշրջանում»:
Հարցին, թե այս զարգացումները ինչպես կանդրադառնան Հայաստանի վրա, Պետրոսյանը նշեց, որ տնտեսական լուրջ առաջընթացի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ հեռանկարը մշուշոտ է, քանի դեռ Իրանի շուրջ պատժամիջոցները շարունակում են գործել: «Այս պահին նաև այդ համաձայնագիրն առավելապես քաղաքական նշանակությունի ունի»:
Առավել մանարամասն՝ տեսանյութում: