Saturday, 08 05 2021
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:09
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»
Արևելյան Երուսաղեմում կրկին անկարգություններ են սկսվել. տուժել է մոտ 200 պաղեստինցի
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ
Արցախի կարգավիճակի հարցն առաջին պլան չեն բերում. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»
Ծանր է, բայց խոսելու ժամանակը չէ, հաղթողի կարգավիճակը վերադարձնելու ժամանակն է
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում
Նախկինների վերադարձից սարսափած իշխանությունները նախկինների կադրերին նոր պաշտոններ են տալիս. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում թիմակիցների հետ. ումից են գոհ և դժգոհ. «Ժողովուրդ»
01:00
Բելառուսը ստեղծել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը
00:50
Պուտինն ու Նեթանյահուն խոստացել են շարունակել երկխոսությունը

Ալիևը ձգտում էր վերադարձնել ողջ Ղարաբաղը ու ստորագրել վերջնական փաստաթուղթ և, քանի որ դա տեղի չունեցավ, անցնում է հակահարձակման

«Ռազմավարի» ցուցադրման Ալիևի պաթոլոգիան ունի իհարկե թե՛ հոգեբուժական, թե՛ նաև քաղաքական բազմաշերտ ախտորոշման կարիք: Երկրորդ իմաստով շերտերից մեկը, թերևս, «ռազմավարի» ծագումն է: Հայկական զինուժի ամբողջ սպառազինությունը, այդ թվում՝ ծանր, ռուսական զենք է: Մինչդեռ որևէ մեկը չի ժխտի, որ պատերազմում են ոչ միայն բանակները, այլև սպառազինությունները:

Ալիևը «ռազմավարի» ցուցադրման պաթոլոգիայով ի ցույց է դնում ռուսական զենքի հանդեպ հաղթանակը: Ու հաշվի առնելով, որ այդ հաղթանակը եղել է առավելապես թուրքական և իսրայելական սպառազինությամբ, Ալիևին գաղափարը կարող են հուշած լինել Թուրքիան կամ Իսրայելը, կամ երկուսը միասին։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո և այդ հայտարարության այն սակավաթիվ կետերը, որոնք ինչ-որ կերպ կարող էին նպաստել Հայաստանի պետության պահպանմանը, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը, այդ կետերի բացահայտ արհամարհումից հետո պարզ էր, որ Ալիևը անցնելու է հետագա հարձակումների։ «Ընդ որում, դա անում է՝ խախտելով բոլոր միջազգային նորմերը, միջպետական հարաբերությունների ու ընդհանրապես մարդկային կերպարին բնորոշ «կարմիր գծերը»։ Համոզված եմ, որ անկախ ամեն ինչից, դա իսկապես եղավ մեր պետության թուլության պատճառով։ Անկախ այդ պատերազմում պարտվելուց, պետք է արձանագրենք, որ Ալիևը բոլորովին էլ չստացավ այն, ինչին ձգտում էր, և նրա այս ակնհայտ նողկալի ու քաղաքական տրամաբանության մեջ չտեղավորվող զգայական պահվածքը դրա արգասիքն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դիլբարյանն ընդգծեց՝ Ալիևը ձգտում էր վերադարձնել ամբողջ Ղարաբաղը և, ամենակարևորը՝ ստորագրել վերջնական փաստաթուղթ. «Քանի որ դա տեղի չունեցավ, ինքն արդեն անցնում է բացահայտ հակահարձակման՝ թիրախավորելով և՛ մեզ, և՛ միևնույն ժամանակ հակառուսական այդպիսի շեշտադրումներ կատարում։ Ըստ ամենայնի՝ նա կարծում էր, որ ռուսական զորակայանն էլ չի տեղակայվի այնտեղ։ Իրենք նաև լուրեր են տարածում, թե հայերն ադրբեջանցիների հետ այնտեղ խաղաղ կարող են ապրել, բայց, միևնույն ժամանակ, արդեն երևում է, թե ինչ խաղաղության մասին է խոսքը։ Մենք ամենից առաջ՝ իբրև պետություն, պետք է ոչ թե վերլուծենք այդ բացահայտ ֆաշիստական և Հաագայի միջազգային արդարադատության դատարանում դատվող անձնավորության միտումները, այլ ճշտենք, թե մենք ինչ ենք անում։ Մենք արդյո՞ք ունենք «փաստահավաք» խումբ, որն ամբողջացրել է պատերազմական հանցագործությունների ողջ ժամանակագրությունը՝ դրան գումարելով նաև այդ «պուրակը», և արդյո՞ք մենք դա ներկայացրել ենք համապատասխան ատյաններին։ Խոսքը վերաբերում է և՛ Մինսկի խմբին, որոնց հասցեին իր դժգոհությունները աջ ու ձախ հղում է Իլհամ Ալիևը… Մենք արե՞լ ենք այդ գործը, ցավոք սրտի՝ ո՛չ։ Մենք տեղապտույտում ենք, ու Ալիևն օգտվում է հենց այդ հանգամանքից՝ փորձելով հերթական անգամ ճնշումներ գործադրել, ոչնչացնել մեզ։ Ինքը չի հասել իր պատկերացրած հաղթանակին։ Իսկ մենք այս հարցում պետք է համախմբենք՝ ոչ միայն Ռուսաստանի ատյանը, այլ ամբողջ Մինսկի խմբի եռանախագահությունը։ Գոյություն ունի նաև ՄԱԿ-ը, Հաագայի միջազգային դատարանը։ Ընդհանրապես բոլոր այն պետությունները, որոնք ՄԱԿ-ի անդամ են, որոնք հարգում են միջազգային իրավունքը՝ մենք պետք է արագ ուղարկենք մեր փաստահավաք խմբի արձանագրած հանցագործությունների ցուցակը՝ առանց որևէ զգայական պահանջների։ Եթե Սերբիայի հետ կապված մարդկանց դատեցին, ես համոզված եմ, որ դատարանում նրանց դեմ ներկայացված մեղադրանքների մի զգալի մասը և դրանից էլ ավելին գործել է Իլհամ Ալիևը՝ իր ամբողջ վարչախմբով»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այժմ ժամանակն է ճշգրտելու, թե այդ հանցագործությունների համար նա ինչ պատասխան է տալու. «Իսկ թե նա ուզում է ասել, որ ինքը Ռուսաստանին կամ Հայաստանին է հաղթել, դա զառանցանք է։ Մենք պետք է իրեն կանչենք պատասխանատվության՝ կատարած հանցագործությունների համար և հասկանանք, որ եթե Հայաստան պետությունն ինքը չպաշտպանի իր շահերը, ապա ոչ ոք դա չի անի։ Եթե այս կառավարությունն ընդունակ չէ այդ գործը կատարելու և պետք է անընդհատ վերադառնա դեպի անցյալ՝ մի անգամ ասի, որ կրակել է «Իսկանդերը», հետո չի կրակել, Օնիկ Գասպարյանը ինչ է ասել կամ չի ասել, ապա Ալիևը կհասնի իր վերջին բոլոր նպատակներին։ Մեզ այլևս հետաքրքիր չէ, թե ինչ է ասել Օնիկ Գասպարյանը այն ժամանակ, ինչ չի ասել։ Կարևորն այն է, ինչ մենք ունենք հիմա։ Իսկ մենք ունենք չհրապարակվող, միջազգային ատյաններում չբարձրաձայնվող պատերազմական հանցագործություններ և կանգնած ենք երկու այնպիսի պետությունների առջև՝ ինչպիսին Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնց հետ խաղաղության մասին խոսելն աբսուրդ է, որոնց վարչակարգերը պետք է պատժվեն, ու նոր դրանից հետո մենք սկսենք մտածել խաղաղ համակեցության մասին։ Եթե այս կառավարությունը դա չի կարողանում իրականացնել, ուրեմն պետք է հեռանա, պետք է գան մարդիկ, որոնք ոչ թե անընդհատ անցյալում փնտրում են պատասխանատուներ և վկայություններ, այլ մարդիկ, որոնք գործում եմ, կատարում են իրենց աշխատանքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});