Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները Աֆղանստանից դուրս կբերեն իրենց ամբողջ զորակազմը՝ ըստ ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցի: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա նշելէ, որ այսօր 860 վրացի խաղաղապահներ են ծառայում Աֆղանստանում ՝ մասնակցելով ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը:
Հրապարակման մեջ Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել առաքելությանը մասնակցած բոլոր վրացի զինվորականներին և նրանց, ովքեր մինչ այժմ ծառայում են այս երկրում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մայիսի 1-ից կսկսի զորքի դուրս բերումը Աֆղանստանից: Նույն օրվանից ՆԱՏՕ-ն նույնպես կսկսի դուրս բերել իր զորքերը: