«Ժամանակ» թերթը գրում է․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում իշխանությունը կարող է հայտարարել, որ մեկ տարվա ընթացքում տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ և անցում կիսանախագահական կառավարման համակարգի: Դրա նշանակելու է նախագահի ուղիղ ընտրությունների անցկացում: Հենց այս հանգամանքով է բացատրվում նախագահ Արմեն Սարգսյանի անհանգստությունը և արտահերթ ընտրությունների անցկացումը տապալելու մասին ակնարկները: