ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ասել է, որ Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է: Այս մասին նա ասել է Հայաստանի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուրախ եմ ողջունել ձեզ Մոսկվայում: Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է»,- ասել է նա բանակցությունների սկզբում:
Գերասիմովի խոսքով, երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցիչը «Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունն է»:
«ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են ՌԴ պաշտպանության նախարարության լայնածավալ միջոցառումներին, և պատվիրակությունները միշտ ներկայացված են բարձր մակարդակով»,- հավելել է Գերասիմովը: