Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Փաշինյանի ելույթում անցյալի հիշատակումները խղճուկ են․ ամեն ինչ արվում է ընտրությունների համար

Պատերազմին վերաբերող նոր փաստեր կա՞ն․ «Առաջին լրատվական»-ի այս հարցին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց․ «Գիտեք՝ ես դրան վերաբերվում եմ ոչ թե որպես փաստի, այլ որպես դիսկուրսի։ Կարծում եմ, որ պատերազմին վերաբերող բոլոր փաստերը հայտնի կդառնան այն ժամանակ, երբ ես արդեն չեմ լինի։ Այսինքն՝ երբ պատմաբաններն այն կհետազոտեն, երբ փաստաթղթերը կբացվեն, նոր պարզ կլինի։ Գիտեք՝ քանի որ ես քաղաքագետ եմ, պատմական փաստերն ինձ հետաքրքրում են քաղաքականության մեջ նրա գործածությամբ։ Ինձ ամենաշատը հետաքրքրեց այն, որ որոշ պետական գործիչներ խոսելով արդարանում են։ Նրանք շարունակում են արդարանալ և ասել, թե ինչեր են արել տարբեր պատմական գործիչներ՝ ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը, ինչպես է իրեն պահել Սերժ Սարգսյանը։ Դրանով նրանք ուզում են ասել, որ մենք չենք ամենավատը, եղել են ավելի վատերը։ Անցյալի հետ այդ խոսակցությունը, նախկինների ու ներկաների այդ բաժանումն այսօր դրվում է որպես գաղափարախոսություն, և ինձ հայտնի է, թե ինչու։ Երբ լսում ես վարչապետին, նա անընդհատ շարունակում է խոսել անցյալի մասին՝ քիչ է մնում հասնի մինչև Թութանհամոնի կամ Տիգրան Մեծի ժամանակաշրջան, իսկ մեզ ջրի պես շատ է անհրաժեշտ խոսել ապագայի մասին։ Պետք է խոսել, թե ինչ կլինի, այլ ոչ թե 10 կամ 20 տարի առաջ ով է մեղավոր եղել»։

Իսկ չպարզե՞նք, թե ինչ է եղել, հետո նոր առաջ գնանք․ «Առաջին լրատվական»-ի այս հարցին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց․ «Գաղափարախոսության տեսակետից, երևի թե ճիշտ քայլ է, որպեսզի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթեն։ Եկեք հիշենք՝ 3 տարի առաջ՝ հեղափոխության ժամանակ ինչպես մարդկանց ուշադրությունը սևեռեցին հեղափոխության վրա և ասում էին, որ մենք գալիս ենք, որպեսզի անցյալը մերժենք և նախկին խորհրդային ժամանակներից անցում կատարենք ժամանակակից աշխարհ, անցում կատարենք Եվրոպա, մոդեռն, զարգացում։ Այսինքն՝ խոսում էին ապագայից։ Իսկ այսօր խոսում են անցյալից՝ թե ով է վատը։ Եվ դրա մասին խոսում է ոչ միայն «Իմ քայլը», այլ նաև ընդդիմությունը»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում