Thursday, 06 05 2021
Մեդիատեռորի՞ մեջ եք մեղադրում ՄԻՊ-ին, լո՞ւրջ եք ասում․ Թաթոյանը՝ իմքայլական պատգամավորին
Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստանի» և ՀՅԴ-ի նախընտրական դաշինքը
Արցախի պատերազմի հետևանքով Հայաստանը և Իրանը կորցնողների շարքում են. գնալու է դիրքերի վերականգնման պրոցես
Այվազյանն ու Լավրովն անդրադարձ են կատարել Արցախում առկա հումանիտար խնդիրներին
Արդյոք ես կարող եմ պնդել, որ դուք աշխատում եք ադրբեջանցի պատգամավորների հետ․ Մարիա Կարապետյանը՝ Անի Սամսոնյանին
Վրաստանը մասնակցում է Եվրոպայում ԱՄՆ հատուկ զորավարժություններին
Հիացած եմ ՄԻՊ-ի աշխատանքով․ Էդմոն Մարուքյան
Սյունիքի մաքսային պահեստները գտնվել են մշտադիտարկման ներքո. ՊԵԿ նախագահ
Ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների
Անհետ կորած զինծառայողների ծնողները երկընտրանքի առաջ են․ Բագրատյանը դիմեց ՄԻՊ-ին
15:20
ԱՄՆ առափնյա պաշտպանության նավն այցելել է Բաթումի նավահանգիստ
Նախընտրական փուլը դեռ շատ բացահայտումներ է անելու․ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հիասթափեցնող էր
Որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են. Չավուշօղլու
Հայաստանի օլիգարխիկ մաֆիայի շրջանակները ՀՀ դեմ հիբրիդային պատերազմի արշավի մաս են կազմում․ Բաբաջանյան
Մի քանի օրով կասեցվում է թիվ 112 մանկապարտեզի աշխատանքը. աղիքային գանգատով հոսպիտալացված և տանը բուժվող երեխաներ կան
Կրթության իրավունքի հետ կապված կառավարությունը դրսևորել է բացասական վարքագիծ․ Տարոն Սիմոնյան
Ռուսները Հայաստանում պսևդոէլիտա են ստեղծել, որը ավելի շատ է կեղեքում հայ ժողովրդին․ «Հանուն Հադրութի» ՀԿ-ի անդամ
Արմեն Սարգսյանն այցելել է Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին
Լավրովի ժեստը Հայաստանում. ինչ է սպասվում Բաքվում
ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը. Լավրով
ՄԻՊ աջակցությամբ պետք է պարզենք՝ ինչ վիճակում են գտնվում մեր ռազմագերիները․ Նազելի Բաղդասարյան
Շուշիի Մայր տաճարը պետք է մնա ՀԱԵ պաշտամունքի վայր. Այվազյան
Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով սկսել է այլ հարցերով զբաղվել. Արմեն Գրիգորյան
Մենք մատաղի գառներ չենք․ Տուրիստական տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիան
14:40
Կոլումբիայի մայրաքաղաքը բողոքի ակցիաների պատճառով դադարեցնում է COVID-19-ի դեմ պատվաստումը
14:28
Առաջիկա տարիներին էապես մեծ է լինելու բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման և ուժեղ պետություն ունենալու հարցում. Մհեր Աբրահամյան
Հայաստանը և Ռուսաստանը դատապարտված են միասին լինել. Արման Աբովյան
14:19
ԿԺԴՀ-ում նախազգուշացրել են ԿՀ-ից թռուցիկների միջոցով COVID-19-ով հնարավոր վարակման մասին
Երբ հայերն ու ադրբեջանցիները սկսեն նորմալ կյանքով ապրել, ավելի հեշտ կլինի լուծել քաղաքական հարցերը
Ճանապարհների ապաշրջափակումը նոր հնարավորություն է ոչ միայն ՀՀ, այլև տարածաշրջանի համար

Հայաստանը չպետք է բաժանի դեօկուպացիան ու կարգավիճակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը շատ կարևոր հայտարարություն է, Հայաստանի խորհրդարանում, անդրադառնալով ապրիլի 14-ին տարածված այդ հայտարարությանը, նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևոր համարելով միջնորդական այդ ձևաչափի աշխուժացումը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դնի նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիր: Ինչպես հայտնի է, այդ տարածքներն են Հադրութը, Շուշին, նաև Թալիշն ու Մատաղիսը, թեև հայկական դիսկուրսը, հասկանալի պատճառներով, առավելապես կենտրոնացած է իհարկե Հադրութի և Շուշիի հանգամանքի վրա: Դեօկուպացիայի խնդիրը, անշուշտ, պետք է լինի Հայաստանի և Արցախի քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Սակայն էական է, թերևս, այն, որ առաջնահերթություններից մյուսը պետք է լինի Արցախի կարգավիճակի հարցը: Խոսքն, իհարկե, երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի առաջնահերթությունների մասին է, քանի որ ընթացիկ առումով, անշուշտ, այդ շարքում առաջինը մարդասիրական խնդիրներն ու կայունության պահպանման հարցերն են, որոնք պահանջում են ամենօրյա աշխատանք: Սակայն նույն կայունության և անվտանգության տեսանկյունից, առավել քան կարևոր են հենց ռազմավարական առաջնահերթություններն ու դրանց հանդեպ քաղաքականությունը՝ կարգավիճակ և դեօկուպացիա:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսել է դեօկուպացիայի մասին: Իսկ ինչո՞ւ է դուրս մնացել կարգավիճակը: Դա պարզապես հռետորաբանության տեխնիկակա՞ն հարց է, թե՞ այդուհանդերձ վարչապետը կարգավիճակի հարցը բաց է թողնում քաղաքական նկատառումով: Բանն այն է, որ հարցն այստեղ զուտ իրավական չէ, հոգեբանական չէ: Կարգավիճակը Արցախի իրավա-քաղաքական անվտանգության երաշխիքային համակարգի առանցքային՝ ուժային բաղադրիչից զատ, թերևս, անկյունաքարային մյուս երաշխիքն է: Ընդ որում՝ երաշխիք, որը ունենալու է միջազգային մանդատ, այլ կերպ ասած՝ կախված չի լինելու մեկ ուժից կամ կենտրոնից: Միևնույն ժամանակ, այդ հանգամանքն իսկ առաջ է բերում բավականին նուրբ մի իրողություն: Ռուսաստանը շահագրգռված չէ կարգավիճակի հարցադրումով, ինչի մասին ՌԴ նախագահն անգամ հայտարարել է բավականին բաց: Իհարկե, կարևոր է, որ Պուտինն էլ ընդունել է կարգավիճակի հարցի առկա լինելը, բայց նա հայտարարել է, թե դա ներկայի խնդիր չէ և դրան հնարավոր է անդրադառնալ, այսպես ասած, կայուն և խաղաղ գոյակցության, համակեցության ռեժիմի ամրապնդումից հետո:

Խոշոր հաշվով, պետք է նկատել, որ այստեղ կա ռացիոնալության տարր: Ադրբեջանը մերժում է կարգավիճակի խնդիրը, հետևաբար այն պետք է պարտադրվի, տեսականում: Բայց գործնականում պարզ է, որ, համենայնդեպս տեսանելի ապագայում, որևէ մեկը չի էլ պատրաստվում Ադրբեջանին պարտադրել կարգավիճակ: Մյուս կողմից, Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պարբերական ակնարկներ են արել կարգավիճակի հարցի առնչությամբ, որոնք անպատասխան թողելը Երևանի համար կլինի լրջագույն բացթողում և անգամ սխալ: Իհարկե, պետք չէ նաև տրվել այդ հայտարարություններին, քանի որ դրանք էլ իր հերթին ԱՄՆ ու Ֆրանսիայի համար են քաղաքական գործիք, որը կիրառվելու է ըստ Վաշինգտոնի և Փարիզի առաջնահերթությունների ու կարևորությունների: Բայց նրանց հայտարարությունները առնվազն հող են Հայաստանի և Արցախի համար, որը պետք է «հերկել» ու «ցանել»: Հետևաբար, գուցե իրապես առավել ռացիոնալ է առայժմ խոսել դեօկուպացիայի մասին: Ընդ որում, դեռ ամենևին այնպես չէ, որ այդ հարցում Ադրբեջանն ավելի է հակված զիջման կամ նույնիսկ փոխզիջման, քան կարգավիճակի հարցում: Բայց դեօկուպացիայի պարագան կարծես թե ունի քննարկումների շատ թե քիչ ավելի իրատեսական հեռանկար, քան կարգավիճակի հարցը: Այդուամենայնիվ, դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը պետք է դադարի խոսել կարգավիճակի մասին, այդ հարցը միջնորդական ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության օրակարգում պարբերաբար շեշտադրելու մասին: Կարգավիճակն ու դեօկուպացիան պետք է լինեն հայկական փոխկապակցված առաջնահերթություններ: Մնացյալն արդեն քաղաքականության տակտիկական հարց է, որը կարող է փոփոխության, ճկունության ենթարկվել ըստ իրավիճակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});