Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Ջուրն, իհարկե, կյանք է, ամոթն էլ` լավ բան

Մարաթոնը տևեց 12 ժամ և ավարտվեց այսօր, Երևանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Հեռուստամարաթոնին մասնակցելու համար, բնականաբար, ԱՄՆ է մեկնել մի հսկայական պատվիրակություն` ինչպես Հայաստանից, այնպես էլ Ղարաբաղից: Եվ եթե Հայաստանից հիմնականում մեկնել են շոու-բիզնեսի ներկայացուցիչներ և Հիմնադրամի աշխատակիցներ, ապա ղարաբաղյան պատվիրակությունը ղեկավարում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով ԱՄՆ էր մեկնել հեռուստամարաթոնի մեկնարկից տաս օր առաջ: Հեռուստամարաթոնը վարում էին, բնականաբար, դերասան Հրանտ Թոխատյանն ու Հայլուրի թղթակիցներ Արտակ Հերիքյանն ու Արտակ Ալեքսանյանը: Մարաթոնը ծաղկեցնում էին հայկական էստրադայի աստղերն ու աստղիկները` Արթուր Գրիգորյանի ղեկավարած Երգի պետական թատրոնի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ: Հիշեցնենք, որ մինչ Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի մեկնարկը արդեն անց էին կացվել Մոսկվայի դրամահավաք-ճաշկերույթն ու համաեվրոպական թելեթոնը: Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի և Հունաստանի համայնքների համատեղ ջանքերով հավաքվել էր շուրջ 1 միլիոն 300 000 եվրո: Մոսկովյան ճաշկերույթի ժամանակ էլ, որին մասնակցել են ռուսաստանաբնակ շուրջ 150 հայազգի գործարարներ, հայտարարվել է ավելի քան 8 միլիոն դոլարի նվիրատվության խոստում: Շեշտենք` ոչ թե նվիրատվություն, այլ` նվիրատվության խոստում: Բացի այդ, ի տարբերություն անցյալ տարվա, այս անգամ Ղարաբաղում հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքների հարցերով զբաղվող հատուկ կազմակերպչական շտաբ չէր ձևավորվել, և Ղարաբաղի կողմից կատարված հանգանակությունները առանձին չեն հայտարարվել: Փոխարենը, մարաթոնի հենց օրը, այսինքն` երեկ, հայտարարությամբ են հանդես եկել ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունները` վարչապետ Արա Հարությունյանի «Հայրենիքը», ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի «Ժողովրդավարությունը», Դաշնակցությունը, ինչպես նաև նախկին ԱԺԿ-ական պատգամավորները, ովքեր այսօր ներկայացնում են «Արցախատուն» խումբը: «Կոչ ենք անում բոլորին` արժանի մասնակցություն ունենալ համազգային միջոցառմանը` ի բարօրություն մեր ժողովրդի, հանուն մեր նվիրական իղձերի իրականացման», – մասնավորապես ասված է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարության մեջ: Իսկ թե կոնկրետ Ղարաբաղից որքա՞ն գումար է հավաքվել այս տարի, դեռ հայտնի չէ: Սակայն անգամ եթե որևէ թիվ հայտարարվի, ապա դա էլ չի արտացոլի իրական պատկերը, քանի որ ասենք` անցյալ տարի, մեր հավաստի տեղեկություններով, հեռուստամարաթոնի հանգանակությունները հավաքվել էին գրեթե պարտադրաբար` բոլոր պետաշխատողներից կոնկրետ թիվ էին պահանջել` միջինը երեք հազար դրամի կարգի:
Հըլը գնացեք-տեսեք էդ ճանապարհները
Երեկ մեկնարկած հեռուստամարաթոնի հենց սկզբից հաղորդավարներից Հրանտ Թոխատյանը մի ուշագրավ առաջարկություն արեց սփյուռքահայերին, որոնց այդ պահին կոչ էր անում հանգանակություն կատարել հիմնադրամի հաշվին: «Հըլը մի հատ գնացեք-տեսեք էն ճանապարհները, էն տները, որոնք դուք սարքում եք Ղարաբաղում», – ուղիղ եթերում հայտարարեց Թոխատյանը: Ինչ խոսք, սա շատ լավ առաջարկ է, ափսոս, որ այս առաջարկը հազիվ թե իրականացվի: Բանն այն է, որ դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս են Հիմնադրամի պատասխանատուներն ու ԼՂՀ իշխանությունները հանգանակություն արած սփյուռքահայերին տանելու և ցույց տալու, թե ինչպիսի վիճակում է գտնվում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որը ավտոճանապարհային ամենավերջին ծրագիրն է եղել և ամենախոշորը` Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու կառուցումից հետո: Արդյո՞ք սփյուռքահայերին ցույց կտան Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու այն հատվածները, որոնք շահագործման հանձվելուց անմիջապես հետո հատվածաբար փլուզվել են, արդյո՞ք ցույց կտան ճանապարհի այն հատվածները, որոնց արանքից խոտի ծիլեր էին բուսնել, արդյո՞ք ցույց կտան դեպի Հադրութ և Մարտունի տանող ճանապարհահատվածները, որոնք արդեն քայքայման եզրին են, չնայած այն բանին, որ ընդամնեը վերջերս են հանձնվել շահագործման: Ընդ որում, այն հատվածները, որ ամենավերջում են հանձնվել շահագործման, հենց այդ հատվածներն էլ ամենավատ վիճակում են: Այնպես որ, շատ հետաքրքիր կլինի, թե ինչպե՞ս պետք է այն բոլոր մարդիկ, ովքեր հասցրել են հարստանալ այդ ծրագրերի հաշվին` ատկատներից մինչև շինարարություն, սփյուռքահայերին ցույց տան կատարված աշխատանքների իրական որակը: Ինչպե՞ս դա կանի ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով պաշտոնավարման ժամանակ իրեն նույնականացրել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, և հիմա էլ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի թողնում այդ կառույցը և ամեն ինչ արել է, որպեսզի Սերժ Սարգսյանը իր համար նոր պաշտոն ստեղծի Հիմնադրամում և իրեն նշանակի այդ պաշտոնին: Մինչդեռ գաղտնիք չէ, որ ժամանակին հենց Ղուկասյանի միջոցով էին կատարվում բոլոր ատկատները, հենց նա էր որոշում, թե որ ընկերությունը Երևանում կարող է տենդեր շահել` Ղարաբաղում շինարարություն իրականացնելու համար: Եվ այժմ էլ, թեև Ղուկասյանը ընդամենը հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալն է, և Հիմնադրամն ունի փաստացի գործադիր տնօրեն, նա էլի շարունակում է ստվերային կառավարում իրականացնել և Հիմնադրամ-նախագահական կապի գլխավոր միջոցն է: Ի՞նչ պետք է սփյուռքահայերին ասեն ղարաբաղյան այն բոլոր գործարարները, ում ընկերությունները մշտապես շահել են տենդերը` Կարեն Հակոբյան, Հակոբ Հակոբյան, Ռոլես Աղաջանյան, ի՞նչ պետք է ասի «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը, ում օրոք ամենաանորակ աշխատանքներն են իրականացվել:
Առանց ամոթի
Այս տարվա հեռուստամարաթոնը անցկացվեց «Ջուրը կյանք է» խորագրով: Մարաթոնի ամբողջ նպատակը, ինչպես հասկացվեց, սփյուռքահայերին ցույց տալն էր, թե որքան կարևոր է, որպեսզի Ղարաբաղը ջուր ունենա: Սակայն հաղորդավարների և մասնակիցների ելույթներից այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Ղարաբաղում մինչև հիմա ընդհանրապես ջուր չի եղել, հիմա էլ ջուր չկա, որ այսքան տարի Ղարաբաղն ապրել է առանց ջրի: Հաղորդավարները չէին դադարում հիշեցնել, որ ջուրը մաքրություն է, առողջություն է, Արամ Առաջին կաթողիկոսի խոսքից էլ իմացանք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը իր հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ղարաբաղում մարդիկ ձիերով են ջուր կրում: Փաստորեն, գումար մուրալու համար թե՛ ղարաբաղյան և թե՛ հայաստանյան իշխանությունները որևէ բանի առաջ կանգ չէին առել, անգամ չեն խուսափել ղարաբաղցիներին անհարմար վիճակի մեջ դնելուց: Մասնակիցներից մեկն էլ բավականին ուշագրավ հայտարարություն արեց` ասելով, թե «ինչեր կարող է անել Ղարաբաղի գյուղացին, եթե ջուր ունենա, փոխանակ տանը նստի և սիգար ծխի, նա կխնամի իր բախչեն և բերքը կվաճառի»: Էլ չենք խոսում այն մասին, որ Հիմնադրամի այս տարվա տեսահոլովակում ընդհանրապես Ղարաբաղը ներկայացված է որպես անապատ, որտեղ երեխաները Վարդեվառ են խաղում իրար վրա ավազ շպրտելով: Ի դեպ, հետաքրքիր է, թե այս տեսահոլովակի համար Հիմնադրամը որքա՞ն գումար է վճարել «Շարմ» ընկերությանը, որի հետ համագործակցում է արդեն քանի տարի, և որի աշխատանքներից, ինչպես անցած անգամ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, իրենք շատ գոհ են:
Հեռուստամարաթոնի ընթացքում պարբերաբար էկրաններին էին հայտնվում տարբեր ոլորտների հայաստանյան գործիչներ, ովքեր անընդհատ նույն բանն էին կրկնում. «Ես վստահում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին»: Թերևս, արդեն Հիմնադրամում էլ են հասկացել, որ վստահությունը այդ համահայկական կառույցի հանդեպ գնալով ավելի ու ավելի է նվազում: Բայց մի՞թե այդ վստահությունը կարող են վերականգնել Արամայիս Սահակյանն ու Սոֆի Դևոյանը, ովքեր գովազդում պնդում էին, թե վստահում են Հիմնադրամին:
Հ.Գ. Ժամը 00: 40-ի դրությամբ, ինչպես հայտարարեց Հրանտ Թոխատյանը արդեն մոտ 7 մլն դոլար էր հավաքվել: Իրականում, սակայն, դա ոչ թե ԱՄՆ-ում հավաքված գումարներն էին հայտարարվում, այլ մինչ այդ հավաքված գումարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում