Thursday, 06 05 2021
Հաշվեքննիչ պալատը հեղափոխությունից հետո ավելի շատ է դիմել դատախազություն․ Արտակ Մանուկյանը՝ Գլխավոր դատախազին
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ
17:45
ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի «ռազմական ներկայության» մասին
Լևոն Տեր-Պետրոսյանը նախանձում է Նիկոլ Փաշինյանին, ուզում է ոչնչացնել.Հովիկ Աղազարյան
Իրավամեկնաբանության հետ կապված մտահոգիչ իրավիճակ է․ Գլխավոր դատախազ
17:30
Զելենսկին հրավիրել է Բայդենին «Ղրիմյան պլատֆորմ» գագաթնաժողովին
Ունենք շուրջ չորս տասնյակ հետախուզվող ահաբեկիչներ, այդ թվում խմբավորման ղեկավարներ․ Գլխավոր դատախազ
«Ռաշն վոյաժ» ընկերության նկատմամբ հարուցվե՞լ է քրգործ․ պարզաբանում է Գլխավոր դատախազը
Հայաստանի տարբեր հատվածներում 15 դպրոցի և 9 մանկապարտեզի մոդուլային շենքեր կկառուցվեն
Հեռու չէ այն օրը, որ դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցերը կներկայացնի դատարան
2020-ի նոյեմբերի 9-ից հետո մեր ներքին անվտանգությանը սպառնացող վտանգներն ավելի ակնառու են․ Գլխավոր դատախազ
17:01
Ազատ ոճային ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճեցին
17:00
Եվրոպայում մեկնարկում են վերջին 25 տարվա մեջ ԱՄՆ-ի ամենամեծ զորավարժությունները
Գլխավոր դատախազին խնդրել եմ քրեական գործ հարուցի բարձրաստիճան որոշ պաշտոնյաների դեմ․ ՄԻՊ
ՀՅԴ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Պարոն Թաթոյան, չգիտեմ՝ Ձեր վրդովմունքն ինչով է պայմանավորված․ Արարատ Միրզոյան
Թուրքիայի ԳՇ նախկին պետին մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում
16:30
Քիմ Քարդաշյանը մաքսանենգության հետ կապված սկանդալի մեջ է ընկել
Բաց դռների օր Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի օտարերկրյա դիմորդների համար
Հանրային հեռուստատեսությունը շատ դատապարտելի վարքագիծ է դրսևորում, դարձել է իշխանության քարոզիչ․ ՄԻՊ
Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստանի» և ՀՅԴ-ի նախընտրական դաշինքը
Արցախի պատերազմի հետևանքով Հայաստանը և Իրանը կորցնողների շարքում են. գնալու է դիրքերի վերականգնման պրոցես
Այվազյանն ու Լավրովն անդրադարձ են կատարել Արցախում առկա հումանիտար խնդիրներին
Արդյոք ես կարող եմ պնդել, որ դուք աշխատում եք ադրբեջանցի պատգամավորների հետ․ Մարիա Կարապետյանը՝ Անի Սամսոնյանին
Վրաստանը մասնակցում է Եվրոպայում ԱՄՆ հատուկ զորավարժություններին
Հիացած եմ ՄԻՊ-ի աշխատանքով․ Էդմոն Մարուքյան
Սյունիքի մաքսային պահեստները գտնվել են մշտադիտարկման ներքո. ՊԵԿ նախագահ
Ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների
Անհետ կորած զինծառայողների ծնողները երկընտրանքի առաջ են․ Բագրատյանը դիմեց ՄԻՊ-ին
15:20
ԱՄՆ առափնյա պաշտպանության նավն այցելել է Բաթումի նավահանգիստ

«Դրական բան չեմ տեսնում, որ հայ իրավաբանները հանդիպել են Փաշինյանին, որին Ռուսաստանի հայկական կազմակերպությունները բոյկոտ են հայտարարել»

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ռուսաստանցի հայ պատվավոր փաստաբան, «ԱրմՌոս» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի նախագահ, փիլիսոփա, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի վարչության անդամ, Մոսկվայի իրավունքի և կառավարման ինստիտուտի դասախոս Ռուբեն Կիրակոսյանը

– Պարոն Կիրակոսյան, նախօրեին Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» մի քանի տասնյակ անդամների հետ։ Արդյոք դուք մասնակցե՞լ եք հանդիպմանը։

– 2014-ից իմ կողմից ղեկավարվող «ԱրմՌոս» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիային չեն տեղեկացրել, որ Մոսկվայում կազմակերպվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը իրավաբանների հետ:

Մեզ վաղուցվանից թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ այն բանից հետո, երբ 2018-ին Մոսկվայում մեր պաշտպանության տակ վերցրինք թավշյա հեղափոխության մասնակիցներին: Միևնույն ժամանակ իրավաբանների նորաստեղծ կառույցը ավելի հարմար գտնվեց նման հանդիպման համար: Բայց մյուս կողմից, եթե մեզ հրավիրեին, մենք, միևնույն է, չէինք գնա, քանի որ բոլոր մոսկովյան հայկական կազմակերպությունները Փաշինյանին բոյկոտ են հայտարարել։ Այդ պատճառով էլ զարմացած եմ այդ ասոցիացիայի նախաձեռնությունից՝ կոլեգիալ որոշումը խախտել։

Ավելին, մենք ընդհանրապես որևէ պաշտոնական տեղեկատվություն չունենք «Հայ իրավաբանների ասոցիացիա»-ի մասին, նաև, թե ով է ղեկավարում այն:

Սովորաբար, այդպիսի կառույցները ձևավորվում և ղեկավարվում են անձանց կողմից, որոնք հայտնի են մասնագիտական շրջանակներին և ընդունված են: Բայց ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները ոչինչ չգիտենք այդ նոր ստեղծված ասոցիացիայի ղեկավար կազմի մասին:

Այդուհանդերձ, վարչապետի հանդիպումը հայ իրավաբանների հետ կայացել է: Ի՞նչ է ձեզ հայտնի այդ հանդիպումից, ինչպե՞ս եք այն գնահատում:

– Ոչ մի դրական բան չեմ տեսնում, որ հանուն այն մարդու հետ հանդիպման, որին Ռուսաստանի հայկական կազմակերպությունները բոյկոտ են հայտարարել, իրավաբանները ներկայացել են որպես հայ համայնքի ներկայացուցիչներ և մասնակցել են այդ հանդիպմանը: Այդ մասնակիցների մեջ եղել են մեր գործընկերները, որոնք նախորդ տարի ադրբեջանցիների հետ բախումների գործերով մեր հայրենակիցներին պաշտպանելիս գործեր են պարտվել: Գործընկերներ, որոնք ձախողել են այլ կարևոր գլոբալ հայկական գործեր պաշտպանելիս: Անբարոյական եմ համարում, որ տեսախցիկների առջև երևալու համար կարելի է բեմադրաբար բարձրացնել հարցեր, որոնք կապված են մեր ժողովրդի անտանելի ցավերի հետ:

– Ստացվում է, որ Ռուսաստանում գրեթե նույն անվանումով երկու կազմակերպություն է գործո՞ւմ:

– Սա նոր կազմակերպություն է, որի անվանումը գրեթե նույնական է մեր ասոցիացիայի կրճատ անվանը ու ունի նույն կազմակերպչական ձևը: Ավելին, ծանոթանալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասնակիցների ցանկին, հասկացա, որ այդ ասոցիացիայում հավաքվել են հատկապես մեր այն գործընկերները, որոնց հետ մենք վաղուց դադարեցրել ենք շփումները։ Հաշվի առնելով այս ամենը, ես չեմ բացառում, որ այս կառույցը միտումնավոր է ստեղծվել «ԱրմՌոս»-ի գործունեության դաշտում, քանի որ ոչինչ չէր խանգարում հանդիպել մեզ հետ, քննարկել համագործակցության տարբերակները, հատկապես որ աշխատանքը հաստատ բոլորին էլ կհերիքեր: Թեև ես գիտեմ, թե ինչու նրանք մեզ հետ շփման չեն գնացել, նրանք ստեղծվել են Ռուսաստանի հայերի միության թևի տակ և անգամ գրանցված են նրանց հասցեում, իսկ «ԱրմՌոս»-ը Ռուսաստանի հայերի միության հետ վաղուցվանից տարաձայնություններ ունի: Մենք նրանց գործունեությունը չենք համարում արդյունավետ, հատկապես Ռուսաստանում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ոլորտում:

 

«ԱրմՌոս»-ը հայ իրավաբանների միակ ասոցիացիան է, որն արդյունավետ պաշտպանում է մեր հայրենակիցներին, որի համար նույնիսկ հրավիրում է ռուս գործընկերների: Մենք, բացի փաստաբանական գործունեությունից, իրականացնում ենք նաև գիտական գործունեություն, ռուսների շրջանում տարածում է հայ իրավական և փիլիսոփայական մտքի պատմությունը:.https://armross.ru/pamiatki-armyanskogo-prava/

«ԱրմՌոս»-ը պատմականորեն հայ պրոֆեսիոնալների առաջին կառույցն է և առաջինն է իրավագիտության ոլորտում: Միաժամանակ, որքան գիտեմ, որևէ այլ պաշտոնապես գրանցված հայկական պրոֆեսիոնալ միություններ չկան Ռուսաստանում: Հետևաբար, ես կհասկանայի, եթե այդ ակտիվ քաղաքացիները ստեղծեին, օրինակ, վարունգ և տանձ վաճառողների, տաքսիստների, քիմիկոսների, բուսաբանների, շինարարների հայկական ասոցիացիաներ, բայց նրանք ստեղծել են հենց այնպիսի ասոցիացիա, որն արդեն գոյություն ունի, որով, իմ պատկերացմամբ՝ իրենք իրենց վնաս են պատճառել: Քանի որ տուժել են մեր հայրենակիցներն ու գործընկերները, որոնք արդեն խճճվում են կազմակերպությունների մեջ: Բայց մենք բոլորին, որոնք սխալմամբ մեզ են զանգահարում, ուղղորդում ենք դեպի այդ նոր կառույցը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հետ այդ հանդիպման արդյունքում մեր հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն ավելացել է։ Ավելացել է մեր կայք այցելությունների թիվը, զանգերը:

Մյուս կողմից մենք զանգեր ենք ստանում ռեգիոններից, մարդկանցից, որոնք արդեն չեն հասկանում, թե որ կազմակերպություն են զանգել: Տեղեկություններ ենք ստանում, որ իբր ապրիլի 20-ին Մոսկվայում հայ իրավաբանների կոնֆերանս է կազմակերպվում և անգամ դա արվում է իմ անունը կամ «ԱրմՌոս»-ի անունը վկայակոչելով: Պաշտոնապես հայտարարում են, որ «ԱրմՌոս» իրավաբանների հայ-ռուսական ասոցիացիան որևէ կոնֆերանս չի նախաձեռնում և ինքն էլ որևէ հրավեր չի ստացել:

– Ի՞նչ գործունեություն է ծավալում ձեր կազմակերպությունը Հայաստանում:

– «ԱրմՌոս»-ը շատ հայտնի է Հայաստանում: Երկար տարիներ արդյունավետորեն համագործակցում ենք Հայաստանի փաստաբանների պալատի հետ, ժամանակին համագործակցության հուշագիր ենք ստորագրել ՀՀ արդարադատության նախարարության և իրավաբանների համահայկական ասոցիացիայի հետ: Նույնիսկ մասնակցել ենք մի շարք հայտնի դատական գործերի Հայաստանում, Հայաստան ենք բերել հեղինակավոր ռուս իրավաբանների: Մենք համագործակցում ենք Արցախի փաստաբանների պալատի հետ, արժանացել ենք Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի ընդունելությանը: Մենք նաև ուշադիր հետևում ենք Հայաստանի արդարադատության համակարգում առկա իրավիճակին, որտեղ վաղուց հասունացել է փոփոխությունների պահանջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});