Saturday, 08 05 2021
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»
Արևելյան Երուսաղեմում կրկին անկարգություններ են սկսվել. տուժել է մոտ 200 պաղեստինցի
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

Նախկիններն իրենց գոյությամբ պահում են Փաշինյանին․ ընտրությունը լինելու է այլընտրանքը․ Դավիթ Սանասարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Սանասարյանը:

-Պարոն Սանասարյան, ապրիլի 1-ին ԱԺ-ն ընդունեց ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը և գալիք ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով: Մի քանի կուսակցություններ, նաև ձեր նախաձեռնությունը հանդես են եկել հայտարարությամբ՝ նախագահին կոչ անելով ստորագրել փոփոխությունների օրինագիծը: Դուք հանդիպել եք նախագահի հետ, ի՞նչ եք խոսել:

-Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է վերանա այն համակարգը, որը ոչ թե խնդիրներին լուծումներ է տալիս, հակառակը՝ բազմաթիվ պրոբլեմներ է ստեղծում՝ սկսած թաղային հեղինակություններից, «տասովչիկների» ինստիտուտից: 100 տոկոսանոց ընտրակարգը ինչ-որ չափով խնդիրներ է լուծում… Նախագահի հետ հանդիպմանը մեր դիրքորոշումը ներկայացրինք, որ ԸՕ փոփոխությունն անհրաժեշտություն է ՀՀ-ի համար: Թե ինչ որոշում կկայացնի նախագահը, չեմ կարող ասել: Մենք կոչ ենք արել ստորագրել նախագիծը կամ գոնե ՍԴ չուղարկել, և օրենքի ուժով ԱԺ-ն ընդունի:

Ինքնիշխան Հայաստան, խորհրդանշական անուն եք ընտրել՝ իրավիճակից բխող:

-Այո, ոչ միայն իրավիճակից բխող, մենք համոզմունք ունենք, որ մեր երկիրը, որ 1991թ. հռչակվել է անկախ պետություն, և մեր ավագ սերնդի մոտ է եղել այդ համոզմունքը: Մենք կարծում ենք, որ իրար հաջորդող իշխանությունները մինչ օրս զիջում են մեր ինքնիշխանությունը:

նգամ գործո՞ղ իշխանությունը:

-Այո’:

ա նշում եմ, որովհետև դուք որոշ ժամանակ պաշտոն զբաղեցրիք այս իշխանության օրորք, այնուհետև դատական քաշքշուկներում հայտնվեցիք: Կարծում եք իշխանափոխությունը պետք է տեղի ունենա ոչ թե այսպես ասած ուժերի ներքին հարաբերակցությունը փոխելու համար, այլ նաև դա կարևոր է արտաքին միջավայրի համա՞ր:

-Հայաստանի ինքնիշխան շահը պետք է սպասարկվի և ներսում (վստահ չենք, որ ունենք այնպիսի քաղաքական համակարգ, որը չի ծառայում դրսին և չի ներկայացնում դրսի շահերը մեր երկրում: Այսինքն՝ մեր երկրի ներսում անպայման պետք է ձևավորվի այնպիսի համակարգ, որ այլ երկրներից հովանավորվողներ չունենան հաջողություններ, և եթե կա հանցագործություն, պարտադիր պատասխան տան իրենց արածների համար:

ուք ընտրություններին մասնակցության հայտ ներակայացնելո՞ւ եք:

-Այո ապրիլի 23-ին լինելու է մեր համագումարը, որի ժամանակ մենք տալու ենք քաղաքական գնահատական, նաև մեր շրագրային մոտեցումն ենք ներկայացնելու մեր համախոհներին հետո նաև մեր հանրությանը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ընդիմադիր դաշտը մեծապես ազդվում է արտաքին միջավայրից:

-Իմիջայլոց ինձ համար տարբերություն չկա, թե այդ արտաքինը որ երկիրն է… Մի կողմից ասում են, որ ես ռուսական շահերն եմ սպասարկում, մյուս կողմից Արևմուտքի, բայց երբ ես խոսում եմ արտաքին քաղաքականության կոնկրետ իրավիճակների, քաղաքական դրսևորումների վերաբերյալ, ես ոչ թե ասում եմ, որ այդ երկրին դեմ եմ, այլ, որ մենք մեր երկրի շահը պետքը առաջ տանենք:

շեցի ռուսական շահ, արևմուտքի շահ, թուրքական շահ ու այսպիսի բաներ, քանի որ արդեն իսկ կանխատեսելի է, որ ընտրապայքարը գնալու է այսպիսի տրամաբանության մեջ, միմյանց մեղադրելու են նման թեզերով ու փորձելու են հանրությանը ապակողմնորոշել նման գաղափարներով… Ինչպես եք կարողանալու դուք դուրս լինել նման ոչ գաղափարական պայքարից և փորձել ներկայացնել ձեր մոտեցումները, գաղափարները, ծրագրերը, և ինչպես եք կարողանալու, այսպես ասած, ջրի երեսին մնալու։

-Մեծ հաշվով այդ ուժերը ասելիք չունեն, «դավաճանը դու ես, հիմարը դու ես, դու թալանչին ես և այլն»։ Երկու կողմն էլ լուրջ խնդիրներ ունեն. գործողները իրենց կառավարման ապաշնորհության արդյունքում, իսկ նախկինները, բոլորը գիտեն, ովքեր են եղել, հանրությունը չի մոռացել, դրա համար իրենք հաջողություն չունեցան, երբ որ այդ դաժանագույն ու շատ ցավալի պատերազմից հետո նրանք փորձեցին իշխանափոխուիթյուն անել և չստացվեց: Մենք այլընտրանք ենք ներակայացնելու և խոսելու ենք մեր քաղաքացիների հետ, ասելու ենք, որ այս բանավեճը, որ գոյություն ունի, չի տանելու Հայաստանի զարգացմանը: Մենք պետք է առարկայական խոսենք, թե ինչպես ենք տեսնում Հայաստանի արտաքին քաղաքական մեր խնդիրների լուծումները, ինչպես ենք տեսնում մեր տնտեսական քաղաքացու սոցիալական խնդիրները և այս ամեն ինչը եթե չկարողանանք ճիշտ մատուցել մեր քաղաքաքցիներին, բնականաբար հնի ու նորի ինչ-որ կռիվ է գնալու, իմ համար իրենք բոլորն էլ հին են, իրենց մոտեցումներով, կառավարման փորձով և այլն, Հայաստանում պետք է քաղաքացին հասկանա, որ ապագայի ընտրություն է կատարում, ընրություն, որը բերելու է այս խնդրի լուծմանը: նայեք այս գումարման ԱԺ-ի աշխատանքները՝ իրար ծեծել, հայհոյել, ասել՝ հիմարը դու ես․․․, արդյո՞ք քաղաքացին դրա համար էր իրենց ուղարկել ԱԺ: Հատկապես իշխանությանը ժողովուրդը տրվել էր այդ մեծ վստահության քվեն նրա համար, որ լուրջ բարեփոխումներ աներ, որոնք քաղաքացու կյանքի որակը, ժողովրդի կենսամակարդակը առհասարակ կբարձրացնեին, բայց չարվեց, իհարկե օբյեկտիվ պատճառներ կային՝ կորոնավիրուս, պատերազմ և այլն, բայց առհասարակ դրանից առաջ էլ տեսել ենք ավելի շատ վիրավորանքներ, ավելի շատ փոխադարձ «ապտակներ», որոնք քաղաքացու խնդիրը չեն լուծել, հիմա պետք է անենք ամեն բան, որ քաղաքացին հստակ պահանջ դնի, որ այդ փոխադարձ գզվրտոցներով մեր երկիրը ավելի եք հետ տանում, մեզ պետք է առաջընթաց: Ու մենք փորձելու ենք քաղաքացուն ներակայացնել այդ առաջընթացը ապահովող այլընտրանքը և նաև ես իմ մի շարք հարցազրույցներում նշել եմ, որ նախկինները պահում են Նիկոլ Փաշինյանին, ոչ թե իրենք ուզում են, որ Փաշինյանը մնա, այլ իրենք իրենց գոյությումբ չեն թողնում այլընրանք, որպեսզի Հայաստանում փոփոխություն լինի: Եվ կան մարդիկ, որոնք ասում են՝ եթե պետք է գա հինը, թող մնա նորը: Բայց մենք ասում ենք՝ գիտեք ինչ, մենք այս հնի ու նորի դիսկուրսից դուր ենք գալու, և ասում ենք, որ այլընտրանք կա առհասարակ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});