Saturday, 08 05 2021
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»
Արևելյան Երուսաղեմում կրկին անկարգություններ են սկսվել. տուժել է մոտ 200 պաղեստինցի
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ
Արցախի կարգավիճակի հարցն առաջին պլան չեն բերում. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»

Ռուսական ռազմական հենակետ Սյունիքում. երաշխիքների հրամայականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցվում է Սյունիքում 102-րդ ռազմակայանի հենակետ տեղակայելու հարցը: Այդ հարցի հնարավոր բանակցման մասին խոսել եմ շաբաթներ առաջ, երբ տեղի էին ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի հեռախոսազրույցներ ՌԴ պաշտպանության նախարարի և ՌԴ ԳՇ պետի հետ, մի քանի ժամ տարբերությամբ, որոնց ընթացքում ընդգծվել էր Սյունիքի անվտանգային ենթակառուցվածքների հարցը: Կարծիք էի հայտնել, որ ըստ ամենայնի Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավա-պայմանագրային հիմքը և անհրաժեշտ փաստաթղթավորումը կարող է տեղի ունենալ ՌԴ բարձրաստիճան զինվորական պատվիրակության այցի շրջանակում, որի մասին հայտարարվեց ՌԴ ԳՇ պետի հետ Հայաստանի պաշտպանության նախարարի հեռախոսազրույցից հետո: Սյունիքի շուրջ անվտանգային իրավիճակը ներկայումս բավականաչափ հայտնի և դիտարկված թեմա է և այնտեղ ռուսական ռազմական ներկայության աջակցությունը Հայաստանի համար թերևս օբյեկտիվ իրողություն է:

Մյուս կողմից սակայն, Հայաստանի համար առավել քան արդիական է հարցը, թե ինչ երաշխիքներ կան, որ հայ-ռուսական անվտանգային համակարգը դարձյալ չի «խափանվի» ռուս-թուրքական պայմանագրային հանգամանքներին ստորադասվելու հետևանքով: Այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը նշում է, որ արցախյան ուղղությամբ «խափանում» չի եղել, այլ եղել է հայկական թյուր պատկերացում կամ ընկալում, որովհետև ռուսական կողմը միշտ անկեղծ ասել է, որ պայմանագրային պարտավորությունները Հայաստանի դե յուրե տարածքի հանդեպ են: Այդ իմաստով, խոշոր հաշվով գնահատականն իրավացի է, առնվազն այն առումով, որ մենք մեր առանցքային հարցում, պետական անվտանգության ողնաշարային նշանակության, ազգային ինքնության ու արժանապատվության հիմնարար հարցում անվտանգային ապավեն ենք դիտարկել ոչ թե մեր ուժը, այլ այն, որ Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ: Բայց այդ ամենով հանդերձ էլ, մենք ունե՞նք բավարար երաշխիք, որ Ռուսաստանը թույլ չի տա ոտնձգություն նաև Սյունիքի ուղղությամբ: Դե յուրե Հայաստանի տարածքի հանգամանքը բավարա՞ր երաշխիք է դրա համար, կամ կարո՞ղ է համարվել բավարար երաշխիք: Այդ առումով, ներկայիս օբյեկտիվ իրողություններով ու անհրաժեշտություններով հանդերձ, Հայաստանի համար կենսական հրամայական է առավելագույնս արագ ձեռնամուխ լինել Սյունիքի անվտանգության հարցում նախ Հայաստանի ինքնաբավության ներուժի ձևավորմանը, և դրան զուգահեռ՝ այլընտրանքային աջակից գործոնների ձևավորմանը, ինչը ենթադրում է այլ սուբյեկտային գործընկերային ուղղություններ՝ ԱՄՆ, ՆԱՏՕ, Իրան, Չինաստան: Սրանք հաճախ հակադիր բևեռներ են, սակայն այդ բևեռներին, առավել ևս դրանցից առաջատարներին՝ ԱՄՆ-ՆԱՏՕ ուղղությանը հակադիր աշխարհաքաղաքական դիրքում հայտնվելը ռիսկ է, որը մեզ համար պարբերաբար ավարտվում է ռուս-թուրքական որևէ վտանգավոր համաձայնությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});