Բիթքոին կրիպտոարժույթի գինը սակարկության ընթացքում թարմացրել է իր պատմական առավելագույնը:
Finam կայքի տվյալներով, կրիպտոարժույթը թանկացել է 0.65%-ով՝ հասնելով 64 հազար դոլարի նշագծին:
Դրանից առաջ բիթքոինի գինը հասել է մինչև 62.5 հազար դոլարի:
Մարտի 13-ին բիթքոինի գինը հասել է հերթական պատմական առավելագույն ցուցանիշի՝ 61.844 դոլարի, որից հետո սկսել է նվազել: Արդյունքում, կրիպտոարժույթի գինը մարտի 25-ին կազմել է 50.427 դոլար՝ նվազելով 23%-ով: