Thursday, 06 05 2021
Արցախի պատերազմի հետևանքով Հայաստանը և Իրանը կորցնողների շարքում են. գնալու է դիրքերի վերականգնման պրոցես
Այվազյանն ու Լավրովն անդրադարձ են կատարել Արցախում առկա հումանիտար խնդիրներին
Արդյոք ես կարող եմ պնդել, որ դուք աշխատում եք ադրբեջանցի պատգամավորների հետ․ Մարիա Կարապետյանը՝ Անի Սամսոնյանին
Վրաստանը մասնակցում է Եվրոպայում ԱՄՆ հատուկ զորավարժություններին
Հիացած եմ ՄԻՊ-ի աշխատանքով․ Էդմոն Մարուքյան
Սյունիքի մաքսային պահեստները գտնվել են մշտադիտարկման ներքո. ՊԵԿ նախագահ
Ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների
Անհետ կորած զինծառայողների ծնողները երկընտրանքի առաջ են․ Բագրատյանը դիմեց ՄԻՊ-ին
15:20
ԱՄՆ առափնյա պաշտպանության նավն այցելել է Բաթումի նավահանգիստ
Նախընտրական փուլը դեռ շատ բացահայտումներ է անելու․ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հիասթափեցնող էր
Որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են. Չավուշօղլու
Հայաստանի օլիգարխիկ մաֆիայի շրջանակները ՀՀ դեմ հիբրիդային պատերազմի արշավի մաս են կազմում․ Բաբաջանյան
Մի քանի օրով կասեցվում է թիվ 112 մանկապարտեզի աշխատանքը. աղիքային գանգատով հոսպիտալացված և տանը բուժվող երեխաներ կան
Կրթության իրավունքի հետ կապված կառավարությունը դրսևորել է բացասական վարքագիծ․ Տարոն Սիմոնյան
Ռուսները Հայաստանում պսևդոէլիտա են ստեղծել, որը ավելի շատ է կեղեքում հայ ժողովրդին․ «Հանուն Հադրութի» ՀԿ-ի անդամ
Արմեն Սարգսյանն այցելել է Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին
Լավրովի ժեստը Հայաստանում. ինչ է սպասվում Բաքվում
ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը. Լավրով
ՄԻՊ աջակցությամբ պետք է պարզենք՝ ինչ վիճակում են գտնվում մեր ռազմագերիները․ Նազելի Բաղդասարյան
Շուշիի Մայր տաճարը պետք է մնա ՀԱԵ պաշտամունքի վայր. Այվազյան
Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով սկսել է այլ հարցերով զբաղվել. Արմեն Գրիգորյան
Մենք մատաղի գառներ չենք․ Տուրիստական տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիան
14:40
Կոլումբիայի մայրաքաղաքը բողոքի ակցիաների պատճառով դադարեցնում է COVID-19-ի դեմ պատվաստումը
14:28
Առաջիկա տարիներին էապես մեծ է լինելու բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման և ուժեղ պետություն ունենալու հարցում. Մհեր Աբրահամյան
Հայաստանը և Ռուսաստանը դատապարտված են միասին լինել. Արման Աբովյան
14:19
ԿԺԴՀ-ում նախազգուշացրել են ԿՀ-ից թռուցիկների միջոցով COVID-19-ով հնարավոր վարակման մասին
Երբ հայերն ու ադրբեջանցիները սկսեն նորմալ կյանքով ապրել, ավելի հեշտ կլինի լուծել քաղաքական հարցերը
Ճանապարհների ապաշրջափակումը նոր հնարավորություն է ոչ միայն ՀՀ, այլև տարածաշրջանի համար
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1806 նոր դեպք
ԼՂ-ում հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպերը կարգավորվում են ռուս խաղաղապահների կողմից․ Լավրով

«Ռոման» կկատարի Մխիթարյանի պահանջը․ Մանրամասներ նոր պայմանագրից

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս ելույթ կունենա «Ռոմայում»։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ կողմերը համաձայնության են եկել նոր պայմանագրի հարցում: Այն պետք է կնքվեր դեռևս անցյալ տարի, երբ հայ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել էր նախապես պայմանավորված 25 հանդիպումները: Լրատվամիջոցները գրում են նաև, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պահանջել էր կնքել երկու տարվա պայմանագիր, առանց աշխատավարձի կրճատման, ինչին համաձայն չեն եղել ակումբում: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի ավագի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է ամռանը։ Այն չերկարաձգելու դեպքում Մխիթարյանը կունենա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և առանց ֆինանսական փոխհատուցման կկարողանա տեղափոխվել այլ ակումբ։ Ավելի վաղ խոսվում էր, որ Թուրինի «Յուվենտուսում» սպասում են Մխիթարյանին։ Այս մասին գրել էր թուրինյան ակումբի վերաբերյալ վերջին նորությունները լուսաբանող Juvelive.it պարբերականը։

Մասնավորապես նշվում էր, որ շնորհիվ Մխիթարյանի՝ գործակալ Մինո Ռայոլայի գործարքը, ամենայն հավանականությամբ, կկայանա։ «Այսօր «Յուվենտուսը» փնտրում է Մխիթարյանի պես կայացած և ունիվերսալ ֆուտբոլիստի։ Հավանականությունը մեծ է, որ Պաուլու Դիբալան կհեռանա։ Վերջին շրջանում նրա խաղը ուղղակի չի ստացվում, և արգենտինացի ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում։ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, ով կարող է լրացնել Դիբալայի բացը»,- գրել էր Juvelive.it -ը։ Նշվում էր նաև, որ Մխիթարյանի գործակալը պահանջում է առնվազն տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ, որը «Յուվենտուսի» համար խնդիր չէ։ Մեկ այլ աղբյուրի համաձայն Ռայոլան հստակ պայման էր ներկայացրել «Ռոմայի» ղեկավարությանը՝ կապված պայմանագրի երկարացման հետ։ Հաշվի առնելով վերջին շրջանում Մխիթարյանի արդյունավետ ելույթները՝ Ռայոլան պահանջել էր Մխիթարյանի աշխատավարձի բարձրացում։ Ըստ իտալական լրատվամիջոցների Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմայում» ստանում է տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ։ Անգլիայի Պրեմիեր լիգայում Մխիթարյանը ստանում էր անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ։

Տեղափոխվելով Իտալիա՝ որոշում կայացրեց խաղալ համեստ վարձատրությամբ՝ հանուն կարիերայի աճի։ Կարծում ենք, սակայն, նման ելույթից հետո մեր կիսապաշտպանը արժանի է ավելի բարձր վարձատրության։ Ինչևէ, «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալու տեղեկությունը ստիպում է ենթադրել, որ Հռոմի թիմը այնուամենայնիվ որոշել է կատարել Մխիթարյանի գործակալի պահանջները։ «Ռոմայի» այս որոշումը միանգամայն հասկանալի է։ Ա սերիայի լավագույն կիսապաշտպաններից մեկին՝ այն էլ առանց ֆինանսական փոխհատուցման կորցնելը ուղղակի անմտություն կլիներ։ Կարծում ենք պարզ է, որ «Յուվենտուսի» հետաքրքրությունը Մխիթարյանի նկատմամբ փոխել է պայմանագրի երկարաձգման պայմանները։ Մասնավորապես, Հայաստանի ազգային հավաքականի ավագը հնարավորություն էր ստացել հայտնվելու բոլորովին այլ հարթությունում։ Մխիթարյանի արդյունավետության գործակիցը այսօր լավագույններից է Եվրոպայում։ Այո, Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Շախտյորի» դեմ մրցավեճում ստացած վնասվածքը որոշակիորեն ընդհատեց հայ ֆուտբոլիստի առաջխաղացումը, բայց․․․։ Հայ ֆուտբոլիստը շարունակում է մնալ թիմի առաջատարը, որից շատ բան է կախված մրցաշրջանի վերջնամասում։ «Ռոման» լավ հնարավորություն ունի դուրս գալու Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ։ Վաղը Հռոմում կկայանա քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը Ամստերդամի «Այաքսի» հետ։

Հիշեցնենք, որ առաջին խաղում իտալական ակումբը հյուրընկալվելիս առավելության էր հասել 2։1 հաշվով։ Եվրոպա լիգայի գավաթը նվաճելու դեպքում «Ռոման» հաջորդ մրցաշրջանում իրավունք կստանա մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլին։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռոմայի» առաջ խնդիր էր դրվել տեղ զբաղեցնել Ա սերիայի լավագույն քառյակում, ինչը հնարավորություն կտար մասնակցելու Չեմպիոնների լիգային։ Այս պահին Մխիթարյանի թիմը 54 միավորով միայն 7-րդն է և գործնականում դժվար թե կարողանա լուծել խնդիրը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 2017 թվականին նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը և հիմա ունի իրական հնարավորություն մեծ հաջողությունը կրկնել արդեն «Ռոմայում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});