Saturday, 08 05 2021
Բիշքեկը Դուշանբեին մեղադրել է այնտեղ պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու մեջ
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»

Կառավարությունը արհեստավարժներով պետք է շրջապատված լինի. շատ բան կախված է ընտրությունների արդյունքներից

«Առաջին լրատվական»–ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության, և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

– Պարոն Հայրապետյան, Բաքվում հայատյացության ու ցեղասպան քաղաքականության ապացույց հանդիսացող «պուրակի» բացումից հետո Ալիևը հայտարարել է, որ կվերադարձնեն Երևանը, Սևանը և Զանգեզուրը, բայց ոչ տանկերով: Ինչպե՞ս եք արձագանքում այս հայտարարություններին:

– Ադրբեջանն այդ ցուցահանդեսով ամբողջ աշխարհին ցույց տվեց իր ցեղասպան կերպարը: Երևի շատերն են նկատել, որ վերջին ամիսներին ծավալվում են քննարկումներ՝ նրանք թշնամի են, թշնամի չեն: Այս դիսկուրսը միշտ բարկացնում էր ինձ: Հասկանալի չէ՞, որ յուրաքանչյուր հայ գիտի, որ ոչ թե սովորական թշնամի է, այլ ոխերիմ թշնամի է: Ցանկացած պատերազմ ունենում է իր հաղթողը, և ես չեմ համարում, որ մենք պարտվել ենք, չնայած՝ մենք մեծ կորուստներ ենք կրել, և սա ամրագրվում է որպես պարտություն, բայց տեսնելով իրենց գործունեությունը, վախը, որ կա հայ զինվորի կերպարից, մինչև այսօր էլ մնում է: Գիտեք՝ հաղթանակն էլ պետք է պատվով կրես, պարտությունն էլ: Անփառունակ կերպով են նրանք իրենց հաղթանակը տանում: Կարծես՝ մի գաճաճ մարդ հսկայի հետ մարտի է բռնվել, հսկան սայթաքում ընկնում է, դու զարմանում ես և ամբողջ աշխարհով մեկ շտապում քո չտեսությունը ցուցադրել: Եվ սրանով ինքը ցույց է տալիս իր վախը հայ զինվորից: Ի՞նչ վերաբերում է նրա՝ տարածքների մասին հայտարարություններին, ես կարճ կասեմ, որ ամեն ինչ անում է, որ խառնված պահին ինչ-որ ներգործություն ունենա քաղաքական պրոցեսներին: Ես ելքը տեսնում եմ ազգային գաղափարախոսության մեջ, մեր ազգային գաղափարախոսությունը մշակելով, ԶՈՒ շարունակական ամրապնդման, վերականգնման, այս վիճակից դուրս գալու մեջ, որ հետագա մարտահրավերներին դիմագրավենք: Սամվել Բաբայանը երեկ հստակ ասաց, որ տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող մարդիկ՝ առանց մտածելու, փորձում են քննադատել, մյուսը փորձում է լավն ասել, բայց տրվում են հստակ գնահատականներ, տրվում են հստակ տեսլականներ ապագայի նկատմամբ, և ինձ թվում է, որ պետք է այդ գնահատականներին ականջալուր լինենք:

Եթե այսօր ինքնախաբեությամբ չպետք է զբաղվենք, իհարկե, պետք է հետևել՝ թշնամի պետության ղեկավարներն ինչեր են հայտարարում: Միանշանակ պետք է հետևենք, բայց նաև մեր ազգային գաղափարախոսությունն առաջ տանենք, ինչպես ասում են՝ ուժն է ծնում իրավունք, որ կարողանանք դիմակայել հետագա հնարավոր բոլոր մարտահրավերներին՝ դա կլինի հինգ կամ տասը տարի հետո, ժամանակը ցույց կտա:

– Այս փոփոխությունների համար ի՞նչ քայլեր պետք է մշակվեն:

– Շատ բան կախված է Հայաստանի ընտրությունների արդյունքներից, որոնք պետք է տեղի ունենան ազատ, արդար և թափանցիկ, և ամեն ինչ կընկնի իր տեղը, ամեն մարդ կզբաղվի իր գործով: Կառավարությունը արհեստավարժներով պետք է շրջապատված լինի, և այս դեպքում ոչ թե պետք է այն ձևավորվի ներկուսակցական շահերով, պետք է հաշվի առնենք մարդկանց մասնագիտական ընդունակությունները, նոր նշանակենք պաշտոններում:

– Հայաստանում տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը, որը քննադատվեց իր ճոխության, կեսժամանոց հրավառության համար: Ավելին, նաև հիշեցրին Գագիկ Ծառուկյանին՝ իսկ ո՞ւր է 2016-ին խոստացած զորամասի կառուցումը:

– Հարսանիքի մասին արդեն մեր բոլոր քաղաքական ուժերը և անհատները կարծիքներ արտահայտել են, ես իմ կարծիքն ուրիշ կերպ կմեկնաբանեմ: Մի քանի օր առաջ Զատկի տոնն էր, մեր եկեղեցական կարևոր տոներից ամենակարևորը, ես մեկ օրինակ բերեմ, այդ օրը մեր տանը անգամ իմ երեք անչափահաս երեխաների հետ զրուցել եմ, ասել, որ մենք ձու չենք ներկելու, ցորեն չենք աճեցնելու, գնացել ենք եկեղեցի, աղոթք արել առ Աստված, մեր զինվորների ապաքինման, մեր անհայտ կորածների գերիների վերադարձի, մեր զոհերի համար: Այսքանով կբավարարվեմ հարսանիքի թեմայով:

Ինչ վերաբերում է զորամաս կառուցելուն, այնպես չէ, որ ով արթնանա առավոտ շուտ, թեկուզ մեծ ներդրում ունեցող մարդը, ասի՝ տարածքը տվեք ինձ, զորամաս եմ կառուցում, ո՜չ, զորամասը ավելի լուրջ բան է, այն կառուցելու հետ կապված շատ հարցեր կան, ես միայն խոսակցություններ եմ լսել, բայց փաստերի չեմ տիրապետում: Բայց այն, որ մեր բարերարներից, նաև ձեր նշած մարդը ԶՈՒ-ում ինչ-որ բան արել են, դա միանշանակ գիտեմ, իսկ թե որքան, ինչ չափի ու քանակի, չեմ կարող ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});