Saturday, 08 05 2021
100 տարեկանում մահացել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Եգոր Լիգաչովը
15:20
Հնդկաստանում 10 մարդ է զոհվել քարհանքում տեղի ունեցած պայթյունից
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Երկրապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
14:50
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել
14:40
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 685 նոր դեպք
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին

Միջազգային հանրությունը չի ների Ադրբեջանին․ Ալիևը մարդասպան է և կարող է հայտնվել Հաագայի դատարանում

Էական են թե՛ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները, թե՛ երկրից դուրս տեղի ունեցող իրադարձությունները: Եթե որևէ մեկը դրանցով հետաքրքրված չէ, նշանակում է, որ նա քաղաքականությամբ չի զբաղվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ դրսի վերաբերմունքը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև, թե մենք ինչի ենք ձգտում և մեզ ինչպես ենք դրսևորում:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը հավելեց, որ ճիշտը այն քաղաքական ուժերն են, որոնք գործում են Հայաստանում, բայց միևնույն ժամանակ գիտակցում են, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում, միջազգային տարբեր հարթակներում լիարժեք անդամ է և որոշակի քաղաքականություն պետք է դրսևրոի: «Մենք վիրավոր պետություն ենք, հենակ ենք փնտրում»,- ընդգծեց Դիլբարյանը:

«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ հարցումների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 60 տոկոսը կարծում է, որ Հայաստանը պետք է զարգացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ 30 տոկոսը համարում է, որ պետք է ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Ղուկասյաի դիտարկմամբ՝ Ռուսաստանը Արցախի հարցում պրոադրբեջանական դիրքորոշում ունի:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ալիևի վարքագծից հետևելով՝ տպավորություն է, որ Ադրբեջանը նույնպես դժգոհ է որոշակի զարգացումներից և Ռուսաստանից, Պարույր Հայրիկյանը նշեց, որ Ադրբեջանը ամբողջական միասնական դիրքորոշում չունի, այնտեղ կան ուժեր որոնք վեր են կանգնած ներքին պայմանավորվածություններից: «Ինձ համար մտահոգիչ էր այն, որ Մինսկի խմբի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը բացասական էր նաև մինչ պատերազմը… Կարծում եմ մեր հանրությունը, եթե ազատ ընտրության հնարավորություն լինի, կողմ կլինի ՌԴ հետ բարիդրացիական հարաբերություններին, բայց եթե Ռուսաստանը քանդում է ներդաշնակությունը Մինսկի խմբի տեսքով, ապա մենք հակված ենք դեպի Արևմուտք»:

«Արցախի ինքնորոշումը դառնում է անխուսափելի: Մենք ունենք կառավարություն, որը չի կարող այս հարցերով օգտակար լինել մեր ժողովրդին, որովհետև կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագրել: Այս ընտրությունները լավ հնարավորություն են հայ ժողովրդի համար ստեղծված իրավիճակը ճեղքելու և Արցախի հարցում արմատական փոփոխությունների հասնելու համար: Ոչ ոք չի ների Ադրբեջանին միջազգային իրավունքի խախտումը, և բանակցությունների խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման սկզբունքի խախտումը չի կարող մնալ անպատիժ: Ալիևի համար ուրվագծվում է  հեռանկար, որ նա կարող է հայտնվել Հաագայի դատարանում: Մենք գործ ունենք մարդասպան պետության հետ»,- ընդգծեց Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});