Ամերիկայի Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն զբաղվում են զորքերի տեղափոխմամբ Ռուսաստանի եվրոպական սահմաններ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
Նախարարի խոսքով՝ ներկայում օտարերկրյա ռազմական ուժերի հիմնական մարտական ներուժը տեղակայված է Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում:
«Այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսի կողմով տեղափոխվում են Եվրոպա: Եվրոպայում զորքերի տեղաշարժ կա դեպի Ռուսաստանի սահմաններ»,- նշել է Շոյգուն Սեվերոմորսկում կայացած հանդիպման ժամանակ:
Պաշտպանության նախարարը հավելել է, որ երկրի տարածքի մոտ կարող են կենտրոնացված լինել 40 հազար զինվորականներ և 15 հազար տեխնիկա: Խոսքը նաև ռազմավարական ավիացիայի մասին ՝ ասել է նա: