Saturday, 08 05 2021
15:20
Հնդկաստանում 10 մարդ է զոհվել քարհանքում տեղի ունեցած պայթյունից
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Երկրապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
14:50
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել
14:40
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 685 նոր դեպք
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի

Ալիևը հայտնվել է «հաղթանակի» թակարդում. հակամարդկային պոռթկման մեխանիկան

Հայկական համացանցում մեծ վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում «44-օրյա պատերազմի ավարի» ցուցադրության «պուրակի» բացումը, որ կատարել է անձամբ Ալիևը: Ադրբեջանի նախագահի և ընդհանրապես Բաքվի իշխանության հակաքաղաքակրթական և անմարդկային նկարագրի հարցը ակնառու պատասխաններ է ստացել շատ ավելի վաղուց, և «պուրակի» բացումն ընդամենը ևս մեկ, հերթական հաստատումն է ի թիվս տասնյակ և հարյուրավոր այլ դեպքերի: Ի վերջո, դահիճ Սաֆարովին հերոսի կոչում շնորհելուց և ազատ արձակելուց հետո Ալիևի նկարագրի մասին հետագա խոսակցությունները բացարձակ ավելորդ են: Այդ իմաստով, անհրաժեշտ ու կարևոր է հասկանալ նրա քայլերի մոտիվները: Ի՞նչն է նրան դրդում գնալ քայլերի, որոնք ակնհայտորեն արժանանալու են քաղաքակիրթ մարդկության համարժեք վերաբերմունքին, եթե անգամ քաղաքական կենտրոններում դրանք ինչ-ինչ նկատառումներով առժամանակ մատնվեն լռության: Դա անելու համար Ալիևը թերևս պետք է ունենա շատ ծանրակշիռ պատճառներ: Իսկ դրանք Բաքվում, թերևս, կան՝ կապված ներքին իրողությունների հետ: Դա է թերևս պատճառը նաև, որ Բաքվի ղեկավարը հայտարարում է, թե Արևմուտքում կան իրեն իշխանությունից հեռացնելու պլաններ:

Բանն այն է, որ պատերազմելով Արցախի դեմ՝ Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի ակտիվ, Ռուսաստանի և Իրանի պասիվ աջակցությամբ, Ալիևն, ըստ էության, հասավ ռազմաճակատային հաղթանակի ու ավարի, սակայն միաժամանակ կորցրեց ներքին կյանքում մի խաղաքարտ, որի վրա կառուցել էր իր իշխանությունը, այն կլանային երկգագաթ բուրգը, որի միջոցով Փաշաևներն ու Ալիևները կառավարում են Ադրբեջանը: Այդ կառավարման կոռուպցիոն և հարստահարող բնույթի մասին կարող է խոսել Ադրբեջանի հանրության թշվառությունը, անգամ գազի ու նավթի պաշարների պարագայում, չունենալով շրջափակման տրանսպորտային խնդիր: Ալիևն այդ ամենը արդարացնում էր պատերազմի հաղթանակի սպասումով, այսպես ասած՝ ամեն ինչ բանակի և «Ղարաբաղը վերադարձնելու» համար: Հիմա նա ինչ-որ բան «վերադարձրել» է՝ օկուպացրել է Արցախի տարածքների մի մասը, բայց կույրին էլ պարզ է, որ դա Արցախի «վերադարձ» չէ և ավելին, ավելի ու ավելի է պարզ դառնում, որ Արցախը դառնում է Ալիևի համար «անվերադարձելի»: Մի կողմ թողնենք այն՝ անվերադարձելիությունն ապահովում է ռուսական ռազմական ներկայությունը, թե այլ գործոններ: Ակնառու է իրողությունը, և Ադրբեջանում դա հասկանալու են ավելի ու ավելի շատ: Մինչդեռ, Ալիևը չի էլ կարող ասել, թե չի հաղթել և նորից է պատերազմելու: Ավելին, եթե 44-օրյա պատերազմի հարցում նա կարողացավ խաղալ աշխարհաքաղաքական մի շարք գործոնների, այդ թվում՝ անգամ հակադիր գործոնների բերումով ստեղծված «կոնսենսուսի» վրա՝ ստատուս-քվոն փոխելու առումով, ապա պատերազմից հետո այդ խաղն ավարտված է և անգամ նոր պատերազմի պարագայում այն, մեծ հավանականությամբ, այլևս լինելու է ոչ թե կոնսենսուսի, այլ շահերի բախման պատերազմ: Իսկ դա արդեն Ալիևի համար լինելու է խիստ անկանխատեսելի, հատկապես ներքին խնդիրների, լեգիտիմության բացակայության պարագայում: Ահա այս բարդ և խճողված իրավիճակն է, որ Ալիևին մղում է արտաքին աշխարհում անգամ անմարդկային նկարագրի գնով փորձել արցախյան ռազմաճակատում իր հաջողությունը առավելագույնս կապիտալիզացնել հանրային ենթագիտակցության մակարդակով, ապահովագրվելով հանրային գիտակցությունից հնարավորինս երկար ժամանակահատվածի համար:

Հայաստանը կարող է օգտագործել այդ իրավիճակը, եթե ներքաղաքական կյանքը բանալ «գզվռտոցի» տրամաբանությունից տեղափոխվի քաղաքական բովանդակային պայքարի ու մրցակցության դաշտ, շատ հստակ պետական կարմիր գծերով, որ կհարգեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});