Thursday, 18 04 2024
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ

Ընդդեմ ՔՈՎԻԴ-19 մարտահրավերների. Եվրոպական Միության աջակցության շնորհիվ բուսական թեյերի արտադրությունն ընդլայնվում է

Արեգ Գալստյանը բժիշկների ընտանիքից է։ Բնության ու բույսերի նկատմամբ սերը մանկուց է․ 3 տարեկանից հոր՝ դեղագետ, բուսաբույժ Անտոն Գալստյանի հետ զբաղվել է դեղաբույսեր հավաքելով, ապա՝ այդ նախասիրության շնորհիվ նա դարձել է դեղագետ և հետագայում հիմնադրել իր սեփական բիզնեսը՝ դեղաբույսերի և բուսական թեյերի արտադրության ոլորտում։ Այնուամենայնիվ, ՔՈՎԻԴ-19 համավարակն անդառնալի հետևանքներ կունենար նաև Արեգի ընտանեկան բիզնեսի վրա, եթե չլիներ Եվրոպական միության աջակցությունը։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում Արեգի ընկերությանը տրամադրվել է շարժական (մոբիլ) սառնարան։

Այժմ, Արեգը մոբիլ սառնարանը կարող է տեղափոխել անհրաժեշտ այն վայրը, որտեղ հավաքվում և վերամշակվում է հումքը՝ ուշադրությունը կենտրոնացնելով բույսերը հավաքելու և արտադրելու վրա՝  առանց այլևս նախավերամշակման անհրաժեշտության։

«Ֆերմերներից մոտավորապես 40 տեսակ հումք ենք մթերում։ Նրանցից շատ քչերն ունեն անհրաժեշտ պայմաններ։ Նախկինում, երբ նրանք բույսերը չորացնում էին իրենց հասանելի ու հայտնի մեթոդներով, հումքի մի մասը փչանում էր, մի մասն էլ՝ աղտոտվում: Մենք այդ խնդիրները վերացրել ենք, իսկ արտադրանքը ստացվում է անթափոն», – պատմում է Արեգը:

Թեյերը պատրաստվում են տարբեր խոտաբույսերից, ինչպես նաև մրգերից և հատապտուղներից։ Ընկերությունը և արտադրության ծավալները տարեց տարի ընդլայնվում են։

Ի հեճուկս ՔՈՎԻԴ-19 համավարակի մարտահրավերների՝ Արեգը ոչ միայն չի ընդհատել արտադրական գործունեությունը, այլև պատրաստ է նոր որակով ու արտադրատեսակներով գրավել նոր շուկաներ։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջնակներում՝ Եվրոպական միությունն այդ աջակցությունն է տրամադրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին՝ հատկացնելով 456500 եվրո: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում՝ Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում