Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Երևանը չգնահատեց Կիևի կողմից պատերազմի օրերին արված այդ քայլը․ այն, ինչ անհավանական էր թվում աշնանը, հնարավոր է հիմա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

Ուկրաինայի արևելքում իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

– Ուկրաինայի արևելքում մենք գործ ունենք մեր երկրի դեմ ագրեսիայի ևս մեկ փուլի հետ: Այսօր Ուկրաինայի կողքին գտնվող ամբողջ քաղաքակիրթ աշխարհը Կրեմլին ցույց է տալիս կառուցողական դաշտ վերադառնալու անհրաժեշտությունը: Կարծում եմ, որ ագրեսորին հստակ  կներկայացվի  ապակառուցողական մարտավարության անհեռանկարային լինելը։

Ինչքանո՞վ այս ամենը կարող է կապված լինել կամ հետևել արցախյան 44օրյա պատերազմին, այն իմաստով, որ  Հայաստանը և, հետևաբար, նաև նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանը իր զինատեսակներով որոշակի անհաջողություններ գրանցեցին։

– Նման հարցի  բուն փաստն ինքնին  Հայաստանի վրա ռուսական տեղեկատվական բովանդակության ազդեցության  արդյունք է։ Յուրաքանչյուր երկիր լուծում է իր խնդիրները, Ուկրաինայի պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել, որ մենք դիմակայում ենք արտաքին ագրեսիային և լուծում ենք ինքնիշխանության վերականգնման հարցը միջազգայնորեն ճանաչված երկրի տարածքում։ Ուկրաինան համագործակցություն է զարգացնում ոչ միայն Թուրքիայի, (ինչպես թմբկահարում են Հայաստանում հեռարձակվող ռուսական լրատվամիջոցները), այլ մի շարք այլ երկրների հետ։ Երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար Ուկրաինան պայմանագրեր է կնքել այն գործընկերների հետ, որոնց օգնությամբ հնարավոր է արագ լուծել առկա զենքի արդիականացման և նոր անհրաժեշտ տեսակների ձեռքբերման խնդիրները:

Անկարայի և Կիևի դինամիկ զարգացող հարաբերություններն արդիական են դարձնում այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թուրքիայի ակտիվ ներթափանցումը նախկին Խորհրդային միության տարածք։ Սա ի՞նչ վտանգներ կարող է պարունակել.

– Յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերով և ազատ է ընթանալու այն ուղղությամբ, որը համարում է առավել օպտիմալ: Ինչ վերաբերում է պաշտոնական Կիևին, ապա միջազգային գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը կառուցված է միայն խորապես վերլուծված փոխշահավետ հիմքի վրա:

Ինչպես դիրքավորվի այս հարցում Հայաստանը, որի հարաբերությունները Կիևի հետ անկում են ապրել 2014 թվականից ի վեր։

– Մի շարք փորձագետներ բազմիցս նշել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Ուկրաինայի ընդգծված չեզոքության մասին։ Ուկրաինան նույնիսկ օդային երթևեկությունն ընդհատել է կարճ ժամանակով և այդպիսով  հնարավորություն է տվել  ազատորեն Կիև գալ այն մարդկանց, որոնք իրավունք ունեն ապրելու և աշխատելու երկրում: Սա ես չեմ նկատել, օրինակ, Ռուսաստանի Դաշնության պարագայում, որն իրեն անվանում է Հայաստանի ռազմավարական գործընկեր: Երևանը դեռ հրապարակավ չի գնահատել Կիևի այս դրական քայլը, բայց հավատացեք, որ այդ չեզոքությունը ցուցադրվեց հենց Ուկրաինայի համար բավականին բարդ ժամանակահատվածում:

Մեկ այլ հրատարակությանը տված իմ վերջին հարցազրույցում ես կոչ արեցի Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը դինամիկ արձագանքել աշխարհում և տարածաշրջանում, մասնավորապես տարածաշրջանում փոխված իրավիճակին: Հիմա 2020-ի սեպտեմբերը չէ, հիմա 2021-ի ապրիլն է, և այն, ինչ անհավանական էր թվում աշնանը, հնարավոր է հիմա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում