Ադրբեջանի նախագահ իլհամ ալիևը երեքշաբթի՝ ապրիլի 13-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-M» հրթիռների հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա՝ համապատասխան զրույցը տեղի է ունեցել ապրիլի 1-ին:
«Մենք քննարկել ենք այս հարցը (Պուտինի հետ – խմբ.): Իմ հանձնարարությամբ՝ ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել՝ լուսանկարներով և ապացույցներով: Բայց մինչ այժմ մենք ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասել է ադրբեջանի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, Ալիևը քննադատել է հրթիռների մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները:
«Նրանք կամ խոսում են չպայթած հրթիռների մասին, կամ ասում են, որ դա գաղտնիք է: Դա նշանակում է, որ դրանք ի վերջո օգտագործվել են: Մենք սպասում ենք պաշտոնական պատասխանի Երևանից», – հավելել է ալիևը՝ նշելով, որ Բաքուն բավարար քանակությամբ տեղեկատվություն ունի:
Նախօրեին ալիևը հայտարարել էր, որ Բաքուն սպասում է պատասխանի այն հարցի վերաբերյալ, թե որտեղից Հայաստանին «Իսկանդեր-M» հրթիռները: Նա նաև այդ հրթիռների առկայությունը անվանել է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի «ռազմական հանցագործության» ապացույց: