Saturday, 08 05 2021
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»
Արևելյան Երուսաղեմում կրկին անկարգություններ են սկսվել. տուժել է մոտ 200 պաղեստինցի

Սերժ Սարգսյանը կօգնի՞, թե՞ կխանգարի Ռոբերտ Քոչարյանին. ի՞նչ է հասկացել դեսպանը

Երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիների վերադարձի, ռեգիոնալ իրողությունների հետ կապված հարցեր: Տեղեկատվության մեջ նշվում է, վերջում, մեկ տողով, որ Սերժ Սարգսյանը խոսել է նաև ներքաղաքական անցուդարձի մասին: Ու թեև այդ հանգամանքը տեղեկատվության մեջ ամրագրվում է վերջում, մեկ տողով, այդուհանդերձ, մեծ հավանականությամբ, հենց ներքին քաղաքական դիրքավորումներն են եղել թերևս հանդիպման բուն առանցքը: Ուշադրության է արժանի այն, որ տեղեկությունը տարածվել է ոչ թե երրորդ նախագահի գրասենյակի պաշտոնական հարթակում, այլ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջի միջոցով: Այլ կերպ ասած, տեղեկատվության տարածման տրամաբանությունը հուշում է, որ ընդգծվում է Սերժ Սարգսյանի և դեսպանի հանդիպման, այսպես ասած, կուսակցական հարթակի հանգամանքը: Ըստ այդմ, Սարգսյանի հետ հանդիպմանը կամ դեսպանն է մոտեցել հենց ներքաղաքական սուբյեկտության տրամաբանությամբ, ոչ թե նախկին նախագահի, կամ Սերժ Սարգսյանն է ցանկացել, որ հանդիպումը մատուցվի հենց այդ համատեքստում: Խոշոր հաշվով, ներկայիս քաղաքական իրողությունների համատեքստում, ըստ ամենայնի, Ռուսաստանի համար էլ առավել արդիական են դառնում ներքաղաքական իրողությունները՝ ուժերի հարաբերակցության և ներքաղաքական քարտեզի գծագրման տեսանկյունից, որովհետև, վերջին հաշվով, այդ հանգամանքն է նաև կանխորոշելու Հայաստանի քաղաքական վարքագիծը ռեգիոնալ և արտաքին ավելի լայն նշանակության հարցերում: Իսկ Սերժ Սարգսյանն այդ իմաստով առանցքային նշանակություն ունի Մոսկվայի համար բավականին զգայուն դիտվող՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հեռանկարի հարցում:

Ակնառու է, որ Ռոբերտ Քոչարյանը դիտվում է որպես Հայաստանի ներքաղաքական կյանքում նվազագույնը գլխավոր կամ գերիշխող ընդդիմադիր բևեռի հավակնորդ և նախընտրելի թեկնածու: Առիթ եմ ունեցել նշելու, որ զուտ իշխանության առումով Ռուսաստանը Հայաստանում ունեցել է մտահոգության քիչ առիթներ կամ պատճառ, քանի որ օբյեկտիվ իրողություններից ելնելով՝ Հայաստանի որևէ իշխանություն առնվազն անհրաժեշտաբար աշխատելու է Ռուսաստանի հետ սերտ հարաբերության ռեժիմում: Իշխանությունների վարքագիծը կախված է այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի երկրում ընդդիմությունը: Ահա այստեղ է, որ Ռուսաստանն ունի ապահովագրական երաշխիքների կարիք: Եվ այստեղ է, որ ակնառու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածության վրա կանգ առնելու հանգամանքը: Եվ այստեղ է, որ Սերժ Սարգսյանն ունի էական դեր: Նա կամ ճանապարհ կտա Քոչարյանին, որի համար հույժ կարևոր է նախկին կառավարող համակարգի ամբողջ ռեսուրսը տնօրինելը, այլապես անլուծելի է երկրորդ բևեռ դառնալու հարցը, կամ ճանապարհ չի տա և կխանգարի այդ հեռանկարին: Չի բացառվում, որ ՌԴ դեսպանն այս փուլում փորձում է հասկանալ Սերժ Սարգսյանի մտադրության վեկտորը: Չենք կարող բացառել նաև այդ վեկտորին անհրաժեշտ ուղղություն տալու փորձը կամ մոտիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});