Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Այդ երկրները միշտ էլ ցանկացել են Արևմուտքին դուրս թողնել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումից, բայց 3+3 ձևաչափը կյանքի չի կոչվի

Turkish Heritage Organization հաստատությունը օրերս կազմակերպել էր քննարկում Հարավային Կովկասի վերջին զարգացումների շուրջ: Մասնակիցների թվում էին գործող և նախկին դիվանագետներն ու վերլուծաբանները:

«Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Թուրքիան և Ռուսաստանը, Իրանի աջակցությամբ, առաջ են մղել, այսպես կոչված, երեք գումարած երեք նախաձեռնությունը, որը զգալիորեն տարբերվում է Միացյալ Նահանգների և արևմտյան այլ գործընկերների վերջին երեք տասնամյակում որդեգրած տեսլականից»,- ասում է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։ «Այսպես կոչված, երեք գումարած երեք առաջարկը չափազանց տարբերվող այլընտրանքային տեսլական է, որը դուրս կթողնի ԱՄՆ-ին և որոշ այլ արևմտյան գործընկերների»,- հայտարարել է Քենթը:

Քենթը նշել է, որ Ռուսաստանը նախընտրել է հաստատել հրադադար Մինսկի խմբի վերահսկման մեխանիզմներից դուրս, որի մասն է այն կազմում: «Նրանք հաստատեցին հրադադարը ուղղակիորեն, եռակողմ ձևաչափով»,- նշում է Քենթը: Ամերիկացի դիվանագետի կարծիքով՝ վերջին պատերազմից հետո ստեղծվել է հնարավորություն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար: Փոխպետքարտուղարի տեղակալը շեշտում է՝ առկա է ուղի 2009 թ.-ի համաձայնագրի խոստումները կյանքի կոչելու համար, որն այսօր շատ ավելի արդիական է, քան տասը տարի առաջ:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն արձանագրում է՝ այս կոնֆլիկտի մեջ ներգրավված որոշ տարածաշրջանային երկրներ, հենց կոնֆլիկտի մաս կազմող երկրներ, մշտապես ցանկացել են Արևմուտքին դուրս մղել: «Խոսքը վերաբերում է Ադրբեջանին, Ռուսաստանին և Թուրքիային։ Նրանք մշտապես ցանկացել են Արևմուտքին դուրս մղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից ու ստեղծել իրենց նախընտրած ձևաչափը՝ մոտավորապես «Աստանա-2» ձևաչափի նման, երեք տարածաշրջանային գերտերություն՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Հարավկովկասյան տարածաշրջանի երեք երկիր՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Սա բնականաբար հասկանում են նաև Արևմուտքում, ու ամեն ինչ անելու են, որ դա տեղի չունենա։ Իմ կարծիքով՝ այդ ձևաչափն այնուամենայնիվ կյանքի չի կոչվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանը նշեց՝ պատճառներից մեկն այն է, որ դրան դեմ է Վրաստանը. «Քանի որ Վրաստանը ԱՄՆ ազդեցության տակ գտնվող երկիր է համարվում, Թբիլիսին չի համաձայնի այդ ձևաչափին։ Այնուամենայնիվ, կարծում եմ, Հայաստանն էլ դրան չի համաձայնի»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ իրականում Մինսկի խումբը կա, և այնպես չէ, որ այժմ այդ խումբը վերականգնվելու խնդիր ունի. «Պարզապես Ռուսաստանը փաստացիորեն արեց այնպես, որ համանախագահող մյուս երկրների դերը նվազի, զրոյանա, ինքը լինի հարց լուծող երկիր։ Ցավոք սրտի, այս առումով ԱՄՆ նախկին իշխանությունները մեկուսացման քաղաքականություն էին վարում։ Թրամփի վարչակազմը դուրս էր եկել տարածաշրջանից, շատ քիչ էր ներգրավված այս հակամարտության մեջ, ինչից էլ չվարանեց օգտվել Ռուսաստանը։ Բայց կարծես թե Բայդենի վարչակազմը փորձում է վերականգնել իր սասանված դիրքերն ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաև Հարավկովկասյան տարածաշրջանում, և կարծում եմ, որ մոտ ապագայում այս ուղղությամբ իրենք ավելի գործուն քայլեր կձեռնարկեն ու ավելի կուժեղացնեն իրենց քաղաքականությունն այստեղ»։

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններին առնչվող Քենթի դիտարկումների մասին՝ Արմեն Վարդանյանն ասաց. «ԱՄՆ իշխանությունները մշտապես փորձել են այնպես անել, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, որպեսզի նաև Հայաստանի ազդեցությունը Ռուսաստանից թուլանա։ Բայց դա չի ստացվել, ու ես կարծում եմ, որ այս անգամ ևս չի ստացվի։ Վերջին 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի դիրքերը ահռելիորեն ուժեղացել են այս տարածաշրջանում, ու այդ դիրքերը թուլացնելը բավականին բարդ կլինի։ Հայաստանը միգուցե փորձի հարաբերությունները բարելավել Թուրքիայի հետ, բայց դա կանի այն չափով, ինչքան որ Ռուսաստանը թույլ կտա պաշտոնական Երևանին։ Այնպես չէ, որ որևէ խոչընդոտ չկա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար, դեռևս կան բազմաթիվ խոչընդոտներ՝ այդ թվում նաև Ռուսաստանի գործոնը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում