Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 3894-ի: Կառավարությունից հայտնել են, որ ևս 11 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:
Երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1374 նոր դեպք (որից 756-ը՝ Թբիլիսիում): Ըստ Worldmeters.info կայքի, սա ամենաբարձր ցուցանիշն է հունվարի 19-ից ի վեր: Նախորդ օրը կատարվել է 37524 թեստ. PCR թեստեր՝ 9446, հակագենի արագ թեստեր՝ 28078:
Ապաքինվել է ևս 422 հիվանդ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 290.129 է, ապաքինվել է 278.251 մարդ:
Ըստ Stopcov.ge կառավարական կայքի, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման օրական մակարդակը վերջին 14 օրվա ընթացքում աճել է՝ կազմելով մինչև 3.66%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 2.46%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 2.58%: