Thursday, 18 04 2024
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00

ՀԾԿՀ-ն պաշտպանում է Հայաստանի՞, թե՞ մաֆիայի, քաղաքական խնդիրներ լուծող ռուսահայ շրջանակների շահերը. Բաբաջանյան

Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀԾԿՀ անդամի նշանակման հարցը: ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը:

«Ձեր թեթև ձեռքով ՀԾԿՀ նախագահ եք ընտրել երկրի գլխավոր բաջանաղին և մի հերթական պատուհաս բերել մեր երկրի գլխին»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և հարց բարձրացրեց. «Այդ հանձնաժողովը պաշտպանում է Հայաստանի Հանրապետությա՞ն շահը, թե՞ օլիգարխիայի, մաֆիայի, ռուսահայ շատ կոնկրետ շրջանակների, որոնք հեղափոխությւոնից հետո ևս շարունակում են տիրապետել կոնկրետ ենթակառուցվածքներ և նաև քաղաքական խնդիրներ են լուծում»:

Նա նշեց, որ Ռոբերտ Նազարյանի գործով, որով անցնում է նաև Սեյրան Օհանյանը, պետությանը պատճառվել է 7 մլրդ դրամի վնաս. «Այս հանձնաժողովը պետության զավթման կարևոր դերակատար է եղել»:

«Ես շատ կուզենայի, որ այս ԱԺ-ն անդրադառնար 2013թ. գազային խայտառակ պայմանագրին, առանց այդ ստրկական պայմանագրի վերանայման մենք չենք կարող հիմնարար լուծել գազի սակագնի հարցը: Նախորդ իշխանությունները զրկեցին Հայաստանին այլընտրանքային գազի հնարավորությունից հայտնի պատճառներով, որովհետև այդ կոնկրետ անձին, ով վերջերս հանդես էր գալիս ռուսական հեռուստաընկերության հաղորդումներից մեկով, երբևէ չի առաջնրոդվել Հայաստանի շահերով, այլ առաջնորդվել է այլ երկրի, մաֆիայի, օլիգարխիայի շահերով»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով` թեև ՀԾԿՀ-ն համարվում է անկախ, սակայն տարբեր բաջանաղների և ներմուծված առանձին անդամների հովանավորությունը թույլ է տալիս, որ այն կախված լինի մաֆիական և օլիգարխիկ շահերից. «ՀԾԿՀ մենք պետք է պատվիրակենք անձանց, ովքեր կամային հատկություններ ունեն դիմակայելու այն ճնշումներին, որոնք աներկբայորեն անընդհատ ներկա են այն տնտեսվարողների կողմից, որոնք տնօրինվում են հսկայական ռեսուրսների տիրապետող, նաև քաղաքական ազդեցություն ունեցող մաֆիական, օլիգարխիկ շրջանակների կողմից»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում