Բաղրամյան 79/Ա, երրրոդ նրբանցք փողոցում երկու օրվա մեջ պուրակի 50-ից ավելի ծառ են հատել՝ կառուցապատում իրականացնելու նպատակով։ Բնակիչներն ահազանգում են․«Առավոտյան եկել են, երկու ծառ կտրել են, գնացել։
Որևէ մեկը որևէ բան չգիտի, թե ինչ են կառուցելու։ Շինթույլտվության իրավունք ասում են, կա։ Գալիս են այն ժամին, երբ բոլորս աշխատանքի ենք լինում, կտրում են, գնում են, որևէ մեկը որևէ արձագանք չի տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։
Նրանք պատմեցին, որ այս խաղահրապարակից ու այգուց մոտավորապես 2000-2500 ընտանիք է օգտվում «Բնակիչները լրիվ ոտքի են կանգնել։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին, որ համաձայն չէ այս կառուցապատման հետ, սակայն որևէ պատասխան չի ստացել»,-ասաց բնակիչներից Հովհաննես Միրզոյանը։