Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀԾԿՀ անդամի նշանակման հարցը: ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը:
«Ես ուզում եմ հասկանալ` ձեզ ո՞վ է միջնորդել այս պաշտոնի համար, ո՞վ է ձեզ ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությանը»,- թեկնածուին ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու է թեկնածուն 2016-ին դուրս եկել ՀԷՑ-ից, երբ այդ հիմնարկում առողջացման գործընթաց էր սկսվել:
«Ի՞նչ վերաբերմունք ունեք Ռոբերտ Նազարյանի գործին»,- թեկնածուից հետաքրքրվեց պատգամավորը:
«Այս անպատրաստ վիճակը անարգանք է ԱԺ-ի նկատմամբ, և անթույլատրելի է, որ «Իմ քայլը» ներկայացնում է այս թեկնածուին: Հանեք ձեր թեկնածությունը և գնացեք ձեր մասնավոր գործով զբաղվեք, որովհետև չեմ հավատում, որ դուք այնքան կամք ունեք, որպեսզի կարողանաք մեծ ընկերությունների շահերը ստորադասել հանրային շահին»,- արձագանքեց Արման Բաբաջանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: