Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Ջաբրայիլի սպանության գործով Մանվելի ոտքին են կրակել ու մեղքը գլխին կապել

Տպավորությունն այնպիսին է, որ 4 զինվորների սպանության և ևս 4-ի վիրավորվելու դեպքի կապակցությամբ նախաքննական մարմինն արդեն շրջանառության մեջ է դնում մի անհեթեթ վարկած` սպանություն և սպանության փորձ` նվագարկիչի լարը կտրելու պատճառով:
Հիշեցնենք, որ խոսքը ԼՂՀ Հադրութի շրջանի Ջաբրայիլի զորամասերից մեկի առաջնային գծում նոյեմբերի 19-ին, ժամը 24: 00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքի մասին է, որի արդյունքում հրազենային կրակահերթերից զոհվեցին 4 ժամկետային զինծառայողներ` 1991թ. ծնված Լևոն Եսայանը, Տավուշի մարզի Բերդ քաղաքից, 1991թ. ծնված Ներսես Գալոյանը, Շիրակի մարզի Սարդարապատ գյուղից, 1990թ. ծնված Նարեկ Սահակյանը, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից և 1991թ. ծնված Նվեր Սարգսյանը, ԼՂՀ-ից, և ևս 4 զինծառայողներ ստացան հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ: Վիրավորներից երկուսը Արմավիրի մարզից են՝ 1991թ. ծնված Սարգիս Մելքումյանն ու Մանվել Հազրոյանը. առաջինը Արմավիրի մարզի Գետաշեն գյուղից է, երկրորդը՝ Նալբանդյան: 1991թ. ծնված Խաչիկ Ալեքսանյանը Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղից է, իսկ 1992թ. ծնված Մասիս Գրիգորյանը՝ Ղարաբաղի Մարտունու շրջանից:
Մեր առաջին հանդիպումը զոհվածներից Նարեկ Սահակյանի հարազատների հետ էր: Նախ պարզվեց, որ նա ոչ թե Հրազդան քաղաքի բնակիչ է, այլ Աբովյանի, բայց քանի որ նրանց մեկսենյականոց կոմունալ բնակարանը շատ փոքր է եղել, թաղման արարողությունը կազմակերպելու համար այն կատարել են նրա հորեղբոր տանը` Բյուրեղավանում: Հենց այնտեղ էլ հանդիպեցինք Նարեկի ծնողներին: Անմեղ զոհը` Սոֆյա և Վարդան Սահակյանների 5 որդիներից առաջնեկն էր և 20 օր հետո ավարտելու էր ծառայությունն ու վերադառնար հարազատ օջախ: Բազմազավակ հայրը մեծ հույսեր էր կապում նրա հետ: Նարեկը պետք է ավարտեր ծառայությունը և գնար արդեն 10 տարի Ռուսաստանում աշխատող հորը շինարարության մեջ օգնելու, որպեսզի կարողանային բարելավել սոցիալական պայմանները: Նարեկը ևս չորս եղբայր ուներ ` 3, 5, 7, 18 տարեկան, որոնցից երեքին Մոսկվայում գտնվող ծնողները թողել էին բարի մարդկանց հոգածությանը ու որդու մահվան գույժը լսելուց հետո շտապել Երևան: Մեր այցի պահին, Նարեկի մահվան լուրից դեռ ուշքի չեկած ծնողները երկրորդ որդուն էին տարել զինկոմիսարիատ, որպեսզի ևս մեկ տարով հետաձգեին նրան բանակ տանելը, քանի որ տղայի մոտ թերաճ կար. քաշը չէր համապատասխանում զորակոչելու համար սահմանված քաշին:
Պարզվեց, որ Նարեկի հետ վերջին անգամ` դեպքի նախորդ օրը, հայրն է խոսել: Նարեկի հորեղբոր կնոջ` Գրետայի փոխանցմամբ, զինծառայողը ազատվելու օրերն ու ժամերն է հաշվել. «Դեպքի առաջին օրը խոսացել ա հերը, դաժե ասել ա, որ նորից պոստերումն եմ, ոնց ես, ինչ ես, երեխեն դաժե օրերն ա հաշվելուց եղել` քսաներկու օր մնաց, էսքան մնաց… Ամսի 20-ի առավոտյան հենց իմ տուն են զանգել, որովհետև ծնողները Մոսկվայում են… Վայենկամատից մեզ ասել են, որ հարազատները գան` Նարեկից վատ խաբար կա…»: Նարեկի հորը` Վարդան Սահակյանին, հարցրինք` հավատո՞ւմ է պաշտոնական վարկածին, որ Մանվել Հազրոյանն է կրակել բոլորին, հետո` փորձել ինքնասպան լինել, բայց վիրավորվել է: «Ես հիմք չունեմ` հավատալու, և հիմք չունեմ` չհավատալու: Ես Ռուսաստանում եմ եղել` եկել եմ այստեղ, ի՞նչ հիմք կարող եմ ունենալ… Տղաս ոչ մի բանից (ծառայության ընթացքում) չի դժգոհել»: Իսկ վերջին խոսակցության բովանդակության մասին հայրն ասաց հետևյալը. «Դեպքից մի օր առաջ եմ խոսել, ինքը ասավ` դիրքերում ենք: Միշտ դիրք գնալուց զանգել ա, իջնելուց զանգել ա»: Պարզվում է, որ Նարեկը մինչ դեպքը կրկին դիրքերում է եղել, այնտեղից իջել է և երկու օր հետո կրկին նրան դիրքեր են հանել: Արդյո՞ք արտահերթ հերթապահությունը կասկածելի չի թվացել Նարեկի հորը: «Ես հարցրեցի` ինչի համար ա, չէ՞ որ դուք նոր եք դիրքից իջել, ինքն էլ ասեց` ինչ-որ ուչենիա ա, եսիմ ինչ ա, դրա համար են շուտ տարել…»` որդու պատասխանը փոխանցեց հայրը: Սպանված և վիրավորված տղաների հետ ունեցած հարաբերությունների մասին Նարեկը հարազատների հետ հեռախոսազրույցներում երբևէ չի հիշատակել, նրանք էլ չեն հետաքրքրվել: «Ինձ հետաքրքրել է իմ երեխայի վիճակը, դժգոհ չի եղել, մեկ էլ ինձ հետաքրքրել է` թե կարո՞ղ է ժամանակից շուտ տուն գաս, ասում եմ` ես բազմազավակ հայր եմ: Ասեց` պապ, կփորձեմ, երբ որ իջնեմ` կասեմ», – պատմեց հայրը: Նա մասնակցել էր որդու դիահերձմանը: Նրա մարմնի վրա կապտուկներ չեն եղել, բայց եղել են թեթև քերծվածքներ քթի վրա և ուսի առաջնային հատվածում, իսկ մարմնի վրա` «հրազենային կրակոցի 10-12 անցք էր (մուտքի և ելքինը միասին հաշված.- հեղ.), այսինքն` մոտ 6 կրակոց»` կույր և միջանցիկ, հիմնականում` մարմնի միջնամասերում: Մի կրակոցը եղել է կրծքավանդակի միջնամասում. սկզբում կարծել են, թե այդտեղից մտած փամփուշտը դուրս է եկել կզակով, ապա` գլխով, սակայն հետո պարզվել է, որ դրանք առանձին կրակոցներ են: Կրակոցները եղել են աջ կողմից, ներքևից վերև ուղղությամբ. «Իմ ենթադրությամբ, երեխան կամ պետք է պոստում` բարձր կանգնած լիներ, կամ` պառկած պիտի լիներ, որ խփեին երեխային, և որ իրա աջ կողմը ոչ մի բանով ծածկված, պաշտպանված չի եղել…», – ենթադրում է Վարդան Սահակյանը: Զինվորականները նրան ասել են, որ «ինչ-որ վեճ է եղել ինչ-որ պլեերի, վեճից հետո էլ` դա»: Ինչ վերաբերում է Նարեկին, ապա հոր պատմելով` «ինքը չի սիրել խեղկատակություններ ընդհանրապես, կամ ասենք հայհոյանք: Իմ դաստիարակածն է և իմ համոզմամբ` նա նման բան չի արել, գիտեմ, որ չի արել»: Նարեկի ազգականների խոսքով, շատ լավ ծառայության համար Նարեկին երկու անգամ «օտպուսկ են» ուղարկել. «Ասում են` եթե նա վատ ծառայող լիներ` երեք ամսվա մեջ երկու անգամ օտպուսկ չէին տա… Որ ներս մտավ` մենք էլ զարմացանք: Ասեցինք` բալա ջան, ի՞նչ ա պատահել»:
Ի դեպ, նոյեմբերի 24-ին տրված Նարեկի մահվան մասին բժշկական փաստաթղթում նշված է` «մահվան բնույթը անորոշ է», մեկ օր անց տրված մահվան ակտի գրանցման տեղեկանքում և մահվան վկայականում նշված է` «մահվան պատճառը` տրավմատիկ-հեմոռագիկ շոկ»: Թե ինչով է բացատրվում առկա այս հակասությունը` դեռ կպարզենք, բայց ուշագրավ է այն, որ «պլեերի» հետ կապված վարկածը շրջանառության մեջ է դրվել նաև մյուս զոհերի և վիրավորների հարազատների շրջանում. մի բան, որ այդպես օպերատիվորեն կարող էր անել միայն տուժածների հասցեները նախապես իմացող նախաքննական մարմինը: Բերդից մեզ հասած տեղեկություններով, Լևոն Եսայանի հարազատներին ասել են, թե իբր չորս տղաներից մեկը ականջակալներով երաժշտություն է լսել, Մանվել Հազրոյանն էլ այդ պահին քաշել, պոկել է ականջակալի լարը, ինչին ի պատասխան` երաժշտություն լսողը նրան հայհոյել է` «կտրողի մերը», և վեճի արդյունքում իբր Հազրոյանը նախ կրակել է հայհոյողին, ապա` վախից նաև կրակոցի ձայնից դեպքի վայր շտապած մյուս զինծառայողներին: Այստեղ մի շատ ուշագրավ տեղեկություն կա. մեր աղբյուրի փոխանցմամբ, Լևոն Եսայանի հայրը` Սոս Եսայանը, երբ գնացել է որդու դիակը Ստեփանակերտից բերելու, տեսել է, որ Հազրոյանը միայն ոտքից է վիրավոր, և ոչ թե որովայնից ու գլխից` ինչպես պետական աղբյուրները փորձում են հրամցնել հասարակությանը: Գուցե նաև դրանով է բացատրվում նախաքննական մարմնի այն զգուշավորությունը, որը դրսևորել են Մանվել Հազրոյանի և նրա հոր հանդիպումը հսկողության պայմաններում կազմակերպելիս: Մինչ այդ էլ նրանք հոգացել էին, որ «կայուն ծանր» վիճակում գտնվող և հազիվ խոսող Մանվելը «մեղքն» ընդունի և հոր հետ հանդիպման ժամանակ այլ բան չասի: Նրա փոխարեն, նախաքննական մարմնի կողմից ներգրավված մի պաշտպան է Մանվելի հորը հայտնել, թե նա իրեն վիրավորել է գլխից ու որովայնից: Համենայնդեպս, հայրը Մանվելի գլխին կրակոցի հետք չի նկատել:
Հ.Գ. Մի հետաքրքիր զուգադիպություն. այս երեք զինծառայողների հարազատներին էլ պետական մարմինը լռեցնելու լծակ ունի. Հազրոյանն ու Սահակյանը այս զորակոչի ենթակա զավակներ ունեն, իսկ Լևոն Եսայանի հայրը պայմանագրային զինծառայող է, եղբայրն էլ Աշտարակում կատարված ինչ-որ գողության համար դատապարտված է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում