Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո ռեփեր Քանյե Ուեսթը համատեղ խնամակալություն է խնդրում է իր չորս երեխաների նկատմամբ: Այս մասին գրում է TMZ- ը:
Պարբերականկի տվյալներով՝ երաժիշտն արդեն ներկայացրել է ամուսնալուծության խնդրագրի իր պատասխանը:
Ինչպես հաղորդվում է, երաժիշտը փորձում է համատեղ իրավաբանական և ֆիզիկական խնամակալության հասնել երեխաների նկատմամբ, ինչպես և Քարդաշյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու վերաբերյալ: Նրանց հարսանիքը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսին, Իտալիայում: