Կիևում այսօր տեղի ունեցած դատական նիստում մերժվեց Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու պահանջը:
Վերջինս ձերբակալվել էր անցած ուրբաթ:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թ. Ռուսաստանի հետ Ուկրաինայի շահերը վնասող գազի պայմանագիր ստորագրելու և երկրին ֆինանսական մեծ վնաս տալու մեջ:
Այս պահին դատարանի շենքի մոտ են հավաքվում Տիմոշենկոյի քաղաքական համախոհները:









































