Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը հաղթող է ճանաչվել Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակի «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում: Այս մասին հաղորդվում է մրցանակի կայքում:
Հոփքինսն իր մրցանակը ստացել է «Հայրը» դրամայում դերակատարման համար, ֆիլմի ռեժիսորը Ֆլորիան Զելլերն է:
Հոփքինսը BAFTA-ի «Բրոնզե դիմակ»-ը ստանում է երրորդ անգամ: Դրանից առաջ մրցույթի ժյուրին նախապատվությունը նրան է տվել «Ստվերների երկիրը» և «Գառների լռությունը» ֆիլմերում դերակատարումների համար: