Saturday, 08 05 2021
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»
Արևելյան Երուսաղեմում կրկին անկարգություններ են սկսվել. տուժել է մոտ 200 պաղեստինցի
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ
Արցախի կարգավիճակի հարցն առաջին պլան չեն բերում. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»
Ծանր է, բայց խոսելու ժամանակը չէ, հաղթողի կարգավիճակը վերադարձնելու ժամանակն է

Մոսկվան Անկարային սպառնում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով

«Կարծում եմ, որ նրանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարող են օգտակար դեր խաղալ։ Այս «եռյակն» ունի փորձ և պատկառելի արտաքին աջակցություն։ Կարելի է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա»,- «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախկին փոխարտգործնախարար, ներկայումս ՌԴ Պետդումայի վերին պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը, որը արտգործնախարարությունում աշխատանքի ընթացքում ներգրավված է եղել արցախյան թեմատիկայի շրջանակ:

Կարասինի հայտարարությունը բավականին ուշագրավ է վերջին օրերի կամ շաբաթների իրողության ֆոնին, որին անդրադարձել ենք մի քանի հոդվածներով: Խոսքն այն մասին է, որ բավականին նկատելի է Ռուսաստանի ուղղությամբ թուրք-ադրբեջանական ճնշման ուժգնացման փորձ: Այդ շղթային անդրադարձել ենք՝ «Իսկանդեր»-ի պատմության թարմացում, Էրդողանի հայտարարություն Շուշի այցելելու մտադրության մասին, Բաքվում պիկետ ՌԴ դեսպանատան դիմաց՝ Արցախից հեռանալու պահանջով, նաև հայ-ռազմագերիների հարցում «օդանավային ոդիսական», ադրբեջանական կրակոցներ Արցախում Սարուշեն համայնքի ուղղությամբ:

Ակնառու է, որ կա թուրք-ադրբեջանական ճնշում: Այդ ամենի հանրագումարում Պուտինը զանգահարեց Էրդողանին: Ինչ են խոսել, որևէ բան պայմանավորվել են, թե ոչ՝ պարզ չէ, սակայն իրողությունների այդ համայնապատկերում էլ բավականին ուշադրության է արժանի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո հայ-ադրբեջանական բանակցություն սկսելու մասին Կարասինի հայտարարությունը:

Դեռևս 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո գնահատելով իրավիճակն ու զարգացման հեռանկարները՝ կարծիք ենք հայտնել, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի պայմանավորվածությանը զուգահեռ շարունակվելու են ռուս-թուրքական մրցակցությունն ու Անկարայի ճնշումը ՌԴ-ի վրա: Անկարան փորձելու է զարգացնել հաջողությունը Կովկասում: Ահա այդ ֆոնին էլ Ռուսաստանին գուցե հարկ կլինի դիմել Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի օգնությանը՝ ռուս-թուրքական ձևաչափում Թուրքիայի աշխուժությունը սառեցնելու նպատակով:

Բանն այն է, որ Անկարան ու Բաքուն բացարձակապես շահագրգռված չեն համանախագահության ձևաչափի աշխուժացումով: Ռուսաստանն էլ, քանի դեռ Թուրքիան անմիջապես կամ Բաքվի միջոցով չի ուժգնացնում քաղաքական ճնշումը: Մոսկվան Կարասինի հայտարարությամբ գուցե թե ակնարկում է, որ այդ ճնշման ներկայիս ալիքը շարունակելու դեպքում Ռուսաստանը կփորձի հակադարձել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխուժացում խթանելու քայլերով:

Ամբողջ հարցն այն է իհարկե, թե այդ դեպքում ինչ կանեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, նրանք կաշխատեն ՌԴ-ի՞ հետ, թե՞ Թուրքիայի: Առավել ևս այն պարագայում, երբ առկա է ՌԴ դիմակայությունը ու նաև թուրքերի հետ պայմանավորվելու հարցում ՌԴ քաղաքական մտքի և «ավանդույթի» գերակայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});