Saturday, 08 05 2021
100 տարեկանում մահացել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Եգոր Լիգաչովը
15:20
Հնդկաստանում 10 մարդ է զոհվել քարհանքում տեղի ունեցած պայթյունից
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Երկրապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
14:50
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել
14:40
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 685 նոր դեպք
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին

Այդ արյունոտ բաների մեջ խառնված չեմ եղել. Երզնկյանը մտածում է՝ աջակցե՞լ ընտրություններին Քոչարյանին, թե՞ ոչ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը։ Վերջինս մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ մտավորականների հանդիպմանը, բայց դեռ մտածում է՝ խորհրդարանական ընտրություններին աջակցե՞լ Ռոբերտ Քոչարյանին, թե՞ ոչ։

– Պարոն Երզնկյան, հրավե՞ր էիք ստացել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հանդիպմանը մասնակցելու։

– Ճիշտն ասած, չեմ իմանում՝ ում կողմից էր առաջարկը, բայց քանի որ «ՄԻՏՔ Ազգային Խորհրդի» անդամ եմ, ինձ ասացին, որ հանդիպում կա, ես էլ գնացի։

– Ի՞նչ արդյունք գրանցվեց այդ հանդիպմանը։

– Կային որոշ հարցեր, որ մեզ հուզում էին, որ պարզաբանված չէին, ինքը պատասխանում էր հարցերին։

– Ներքաղաքակա՞ն հարցեր էին Ձեզ մտահոգում։

– Ոչ միայն, և՛ ստեղծագործական հարցեր են, և՛ ընտրությունների մասին խոսք գնաց, իհարկե քաղաքական հարցեր էլ տրվեցին: Կարծում եմ, որ շատ նեյտրալ և նորմալ հանդիպում էր։

– Քոչարյանի կողմից եղա՞վ առաջարկ աջակցել իրեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

– Ոչ, դրա մասին խոսք չի գնացել։

– Ձեզ չի՞ մտահոգում այն, որ նա փորձում է քաղաքական հայտ ներկայացնել և մասնակցել արտահերթ ընտրություններին։

– Չէ, ինձ համար մտահոգիչ չէ։

– Կաջակցե՞ք նրան ընտրություններին։

– Մտածում եմ…

– Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, շատերի գնահատմամբ, արյունոտ տարիներ են եղել։ Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ տարիներ էին։

– Ինձ համար ամենակարևորը իմ ընտանիքն ու իմ նվագախումբն են, իմ ուսանողները, և ես նրա կողմից, բացի լավից, ուրիշ ոչ մի վատ բան չեմ տեսել և՛ իմ ուսանողական աշխատանքների, և՛ ամենակարևորը՝ ռադիոյի նվագախմբի նկատմամբ։ Իսկ այդ արյունոտ բաների մեջ ես խառնված չեմ եղել, և երբ մարդ որևէ ինֆորմացիա չունի, դժվար կարող է ինչ-որ միտք հայտնել, բայց գլխավորը՝ կարծում եմ, որ այսօր ինչ-որ օբյեկտիվ բան կա նրա գործունեության մեջ։

– Կարծում եք՝ հանրությունը նրան ձայն կտա՞, կհամախմբվի՞ նրա շուրջը։

– Կարծում եմ, որ ոչ, իհարկե, բոլորը չէ, տարբեր մարդիկ տարբեր կերպ են մտածում, դեռ շուտ է այդ մասին խոսել։ Համենայնդեպս, ինձ համար պարզ է՝ այդ մարդն ինչ է մտածում, ինչ պլաններ ունի, ինչ է ուզում անել։

– Այսօրվա իշխանություններից ունե՞ք դժգոհություն։

– Շատ մեծ մտահոգություններ ունեմ և նույնիսկ կարծում եմ, որ ամեն մի օրը գնալով վատացնում է մեր վիճակը։

Ինձ համար ամենակարևորն ընտանիքն ու իմ աշխատանքն է, բացի կորցնելուց՝ մենք ոչինչ չենք ստացել։ Նվագախումբը սկսեց ստանալ նվազագույն աշխատավարձ՝ 68000 դրամ, բարձրակարգ նվագախումբ, և ոչ մի բանով չաջակցեցին մեզ։ Քանի անգամ դիմել եմ, ասել եմ, որ էսպես չի կարելի, հարկավոր է օգնել, բարձրացնել աշխատավարձերը, և ոչ մի բան, ինչո՞ւ պետք է ես գոհ լինեմ, էլ չեմ ասում, թե ազգովի մենք ինչ կորուստներ  ունեցանք։ Գուցե կան մարդիկ, որոնք գոհ են դրանից, երևի կան, բայց ես նման մարդկանց չեմ հարգում։

– Ծառուկյանի թիմակիցներն էլ վստահ են, որ նա է հաղթելու և լինելու է երկրի ղեկավար, մտահոգվելու առիթ կա՞։

– Գիտեք, դրա մասին չեմ մտածել, ինձ համար շատ բան դեռ պարզ չի, ես չեմ սիրում կոնկրետ բաներ ասել այն ժամանակ, երբ ինձ համար ինչ-որ բաներ պարզ չեն, այնպես որ, կներեք, բայց այդ հարցին երևի չպատասխանեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});