Friday, 19 04 2024
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ

Իմ խղճի առաջ մաքուր եմ. Ռոբերտ Նազարյանը՝ Միքայել Մինասյանի հետ կապված մեղադրանքի մասին

«Ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Էսքան բան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին ու առաջադրված մեղադրանքին։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է։ Գործով Միքայել Մինասյանի հետ առնչվող քրգործից անջատված մասով մի շարք նախկին պաշտոնյաներ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Մեղադրանքներ են առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին և ՀԾԿՀ անդամներ Շիրազ Կիրակոսյանին ու Մուշեղ Կոշեցյանին։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականին պաշտպանության նախարարության նախարար Սեյրան Օհանյանի անունից մշակած գաղտնի որոշմամբ, մի շարք օրենքների խախտմամբ, «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթը՝ 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ արժեքով, 3 մլրդ 600 մլն դրամով (1 մլրդ 46 մլն 400 հազար դրամով պակաս) օտարվել է «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին: Այս արարքի համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում):

Պարզվել է նաև, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության նիստում որպես լրացուցիչ հարց ներկայացրել է «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկություն, ըստ որի՝ փոքր ՀԷԿ-երի համար սահմանված 10 ՄՎտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 ՄՎտ հզորություն»: Այս որոշումը ավելի ուշ վավերացրել է ՀԾԿՀ-ն։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ըստ ՀՔԾ-ի, ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով, 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ միաձայն կողմ քվեարկելու միջոցով ընդունել է կառավարության առաջարկած փոփոխությունը։ Ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, դրանից միակ օգտվողը եղել է փաստացի խոշոր ՀԷԿ հանդիսացող, 26,4 ՄՎտ հզորությամբ «Ձորագետ Հիդրոն», որն այդկերպ ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում։ Արդյունքում, նախաքննական մարմնի հաշվարկով, 2012-2019թթ. «Ձորագետ Հիդրոն» ստացել է 7 052 065 099 դրամ ավելի եկամուտ։ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Նազարյանը մեզ հետ զրույցում ուղիղ չպատասխանեց՝ իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ։ Ասաց, որ դրանք իրավական հարցեր են և չի կարող «մասնագիտական, խորը ձևով պատասխանել դրանց»։ Այդ հարցերին կարող են պատասխանել միայն իր փաստաբանները։

Մեր հարցին՝ միտումնավոր կամ ինչ-որ մեկի հրահանգո՞վ է Միքայել Մինասյանի ՀԷԿ-ի համար նման որոշում կայացրել, Նազարյանը պատասխանեց. «Ես կատարել եմ իմ մասնագիտական գործը, ինչը օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում է։ Ավելի բան չեմ կարող ասել։ Մնացածը՝ դատարանում»։

Ուզում եք ասել, որ Դուք չե՞ք իմացել, որ այդ մեծ ՀԷկ-ը պատկանում է Միքայել Մինասյանին, ու միտումնավո՞ր այնպես չեք արել, որ այդ ՀԷԿ-ը ընդգրկվի փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում, Նազարյանը պատասխանեց. «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել։ Կրկնում եմ՝ ես պարզապես կատարել եմ իմ մասնագիտական աշխատանքը։ Հաստատել եմ կառավարության համապատասխան որոշումը։ Մնացածը՝ դատարանում»։

Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Նազարյանն իրեն մեղավոր չի ճանաչում, մեղադրանքը բացարձակ անհիմն է: «Ըստ էության մեղադրանք չկա էլ, լրիվ առարկայազուրկ է, բացարձակապես։ Առավել քան համոզված ենք, որ դատարանում լինելու է արդարացման դատավճիռ, եթե, իհարկե, գործը ի վերջո ուղարկեն դատարան»,- ասաց Խաչիկյանը։

Փաստաբանն ասաց, որ այնքանով, որքանով ծանոթ են գործի նյութերին, կարող է ասել, որ մեղադրանքը բացարձակապես անընկալելի է։ Իրենք չգիտեն՝ ՀԷԿ-ը ում է պատկանել, դա իրենց չի հետաքրքրում, և Ռոբերտ Նազարյանը կատարել է իր գործառույթը: «Պարոն Նազարյանի ղեկավարած կառույցը քննարկել է որոշակի հանգամանքներ՝ փոքր ՀԷԿ-երի շեմը ավելացնելու հետ կապված, գտել է, որ հիմնավոր է կառավարության միջնորդությունը շեմի ավելացման, և նման որոշում է կայացվել։ Էն, որ ՀԾԿՀ-ն ճիշտ որոշում է կայացրել, դա ապացուցվում է նրանով, որ այդ որոշումը մինչև հիմա մնում է։ Եթե որոշումը լիներ ապօրինի, ապա ներկա իշխանությունները դա կփոխեին և դրա հնարավորությունը ունեին։ Բայց այդ որոշումը մինչև հիմա մնում է ուժի մեջ։ Փոքր ՀԷԿ-երի շեմը մինչև հիմա այն շեմն է, որը նախկինում ընդունվել է։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ իրենց որոշումը եղել է օրինական»,- եզրափակեց Նազարյանի փաստաբանը։

Հիշեցնենք, որ այս գործով ՀՔԾ-ն Ռոբերտ Նազարյանին մեղադրանք էր առաջադրել նաև անցած տարի օգոստոսի 20-ին և միջնորդություն էր ներկայացրել դատարան Նազարյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատարանը, սակայն, այդ ժամանակ մերժել էր նախաքննական մարմնին և չէր կալանավորել ՀԾԿՀ նախկին նախագահին։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում