Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ինչ գծի համար է պայքարում նախագահ Սարգսյանը. փոխզիջման դե՞մ, թե՞ փոխզիջման մաս

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է Հայաստանի Դատական օրենսգրքում փոփոխության փաթեթի սահմանադրականությունը պարզելու համար դիմել ՍԴ: Խոսքը այն օրենսդրական փաթեթի մասին է, որով փոփոխություններ են կատարվում դատական համակարգում, և որոնք կարող են էական նշանակություն ունենալ ոչ միայն համակարգի, այլև ներքաղաքական կյանքի իմաստով: Ահա այդ փոփոխությունն Արմեն Սարգսյանը վիճարկելու է ՍԴ-ում, ինչը կարող է իր հերթին դառնալ ներքաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության կամ լարվածության որոշակի տրանսֆորմացիայի պատճառ:

Բանն այն է, որ դատական օրենսդրության այդ փոփոխությունը արմատական ընդդիմությունը դիտարկում է, այսպես ասած, իշխանության քաղաքական ծրագիր, այն դեպքում, երբ իշխող մեծամասնությունն էլ այդ օրենքների փոփոխությունը ներկայացնում է դատաիրավական ռեֆորմի կարևոր տարր, որը դատական համակարգը դուրս կբերի նախկին կառավարող համակարգի ազդեցությունից: Երբ նախագահ Սարգսյանը դիմում է ՍԴ, դրանով փաստորեն արդարացնում է արմատական ընդդիմության հույսը կամ ակնկալիքը, կամ գործում է այդ ընդդիմության քաղաքական շահերի դաշտում: Առավել ևս, երբ օրերս է կայացվել ՍԴ հայտնի վճիռը՝ կապված մարտիմեկյան գործի հետ, որից հետո կարճվել է Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քրեական հետապնդումը: Այդ իրողությունը թույլ է տալիս մտածել, որ ՍԴ-ն ամենայն հավանականությամբ Սահմանադրությանը հակասող կհամարի Դատական օրենսգրքի փոփոխության փաթեթը:

Այդպիսով, նախագահ Սարգսյանը խաղում է արմատական ընդդիմությա՞ն, թե՞ հնարավոր քաղաքական փոխզիջման դաշտում, որ կարծես թե առկա է արտահերթ ընտրության գործընթացի համատեքստում: Դրա համատեքստում կարող է լինել նաև մարտիմեկյան գործի շուրջ զարգացումը: Այդ դեպքում դատական օրենսդրության փոփոխության փաթեթը կարո՞ղ է ներառված լինել այդ հնարավոր փոխզիջման շրջանակ:

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ նախագահ Սարգսյանն այդպիսով փորձում է օգտագործել իր քաղաքական կշիռը պահելու թույլ հնարավորությունները, որ ունի խորհրդարանական կառավարման մոդելի նախագահի կարգավիճակում: Ասել կուզի՝ Արմեն Սարգսյանը դիտարկել է որոշակի փոխզիջումային հավանականություն ներքաղաքական կյանքում, ըստ այդմ՝ Դատական օրենսգրքի փոփոխության փաթեթը դիտարկում է իր ձեռքին որպես խաղաքարտ՝ ներքաղաքական հարաբերություններում լուսանցքում չհայտնվելու համար:

Նախագահ Սարգսյանը փորձում էր միջնորդական ջանքի միջոցով հասնել ներքաղաքական լարվածության, բախումնային զարգացումների և ճգնաժամի լիցքաթափման, ինչը, սակայն, կարծես թե տեղի չունեցավ, կամ ավելի շուտ՝ համաձայնությունները տեղի ունեցան Արմեն Սարգսյանի նախաձեռնած գործընթացից դուրս, այսպես ասած՝ այլ «գծով»: Նախագահ Սարգսյանը հնարավոր է՝ փորձում է պայքարել «գիծը» վերադարձնելու կամ այդ «այլ գիծ» մտնելու համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում