Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ռուսաստանցի տիեզերագնացներն իրենց հայրենակիցներին շնորհավորել են Յուրի Գագարինի՝ ուղեծիր թռիչքի 60-ամյակի կապակցությամբ:
«Ուղիղ 60 տարի առաջ ապրիլի 12-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շրջադարձային դարձավ համաշխարհային պատմության մեջ: Տիեզերանավն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց, որով խիզախեց ուղեւորվել մեր հայրենակից Յուրի Ալեքսեեւիչ Գագարինը: Այդ օրը նրա անունն իմացավ ամբողջ մոլորակը. չԷ որ հենց այդ ժամանակ սկսվեց նոր պատմությունը՝ օդաչուավոր տիեզերական թռիչքների պատմությունը»,- ասել է տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը՝ հանդես գալով «Ռոսկոսմոս»-ի կողմից հրապարակված տեսանյութում:
Տիեզերագնաց Օլեգ Նովիցկին հավելել է, որ խորհրդային կոնստրուկտորները երկիրը դարձրեցին առաջավոր տիեզերական տերություն, իսկ Գագարինի թռիչքը հերոսության օրինակ դարձավ նրա հետնորդների, այդ թվում՝ ներկայիս անձնակազմի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://twitter.com/roscosmos/status/1381358898981044227?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1381358898981044227%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1048711.html