Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե Մինսկի խումբը չի ակտիվանում, Հայաստանն ամբողջությամբ հանձնվում է ռուս-թուրքական բարյացակամությանը

Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բաց նամակ է հղել ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և պահվող անձանց ազատ արձակելու գործընթացում: Նամակն ուղղված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին, Իգոր Պոպովին և Ստեֆան Վիսկոնտիին:

Նամակում մեջբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Սուրբ Զատկի ուղերձում հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի մասին հիշատակումը: Այնուհետև նամակի հեղինակները նշում են, որ Արցախում հրադադարի հաստատումից հինգ ամիս անց Ադրբեջանում դեռևս պահվում են շուրջ 230 հայ ռազմագերի և քաղաքացիական անձ: Ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը հավատարիմ է մնացել եռակողմ հայտարարության 8-րդ կետին: Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ոտնահարում են միջազգային նորմերը՝ ՄԻԵԴ-ից և միջազգային այլ մարմիններից թաքցնելով հայ ռազմագերիների ստույգ թիվը: Բացի դրանից՝ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ԿԽՄԿ-ի՝ ռազմագերիներին այցելությունը և նրանց առողջության և գտնվելու վայրի պայմանների մասին համապարփակ տեղեկություններ չի տրամադրում նրանց ընտանիքներին:

Նամակի հեղինակները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խնդրում են անհապաղ միջամտել շարունակվող հումանիտար ճգնաժամին, որը լուրջ վնաս է հասցնում ոչ միայն հայ ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին, այլև ամբողջ հայ ժողովրդին: Ադրբեջանի իշխանությունը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, աղավաղում է ողբերգական իրականությունը և ապատեղեկատվություն տարածում ամբողջ աշխարհում:

Խոչընդոտելով հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձին՝ Ալիևի ռեժիմը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային նորմերն ու Ժնևյան կոնվենցիան:

Բաց նամակում ևս մեկ անգամ նշվում է գերության մեջ գտնվող հայերի նկատմամբ իրականացվող բարբարոսական վերաբերմունքի, ֆիզիկական ու հոգեկան բռնությունների մասին: Այդ վկայությունները ներկայացրել են անկախ մամուլն ու միջազգային շատ կազմակերպություններ: Այս նամակով ևս մեկ անգամ կոչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն այս գործընթացում մանդատ ունեցող միակ կառույցն է, դիվանագիտական իր ջանքերը գործադրել հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ նման նախաձեռնությունները պետք է տարածվեն ամբողջ աշխարհով։ Մեր զրուցակցի խոսքով՝ այժմ չենք տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը, քանի որ ամենայն հավանականությամբ խմբի ներսում կան հակասություններ: «Հիմնական հակասությունները ռուսների հետ են։ Երբ ասում են կոնֆլիկտ, պետք է նկատի ունենալ, որ կոնֆլիկտն ունի լուծում և կարգավորում։ Երբ ասում են կարգավորել կոնֆլիկտը, նշանակում է կառավարել այն, տվյալ պարագայում՝ դրսից։ Ռուսաստանն Արցախի հարցով հակասությունը պահում է Ադրբեջանի, Հայաստանի ու այլ խաղացողների միջև։ Նա լուծում չի ուզում, հետևաբար խաղում է նաև այստեղի մանկլավիկների հետ, ովքեր Բաքվի, Մոսկվայի հետ ներդաշնակ գրոհում են կառավարական շենքեր, վարկաբեկում վարչապետին։ Եթե ինքը լուծի կոնֆլիկտը, պետք է թողնի գնա, բայց բնականաբար նման բան չի ուզում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ ոչ միայն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, այլ երկրների քաղաքացիները ևս ունեն ասելիք. «Ես առաջարկում են անգլիական նախաձեռնությունը տարածել աշխարհով մեկ։ Ես նախօրեին կոչ էի արել՝ բոլոր տեղերից Կրեմլը հեղեղել հեռագրերով, առանց պատրանքների՝ ազատել գերիներին։ Կոնֆլիկտը Ռուսաստանն է «կասեցրել», ինքն է 8-րդ կետը մտցրել, բայց դրա լուծման ուղղությամբ չի աշխատում։ Մեր տղաները Խծաբերդում գերի են ընկել, որովհետև այդ օրը խաղաղապահ ուժ չի եղել, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ չկար։ Դրա համար հիմա ամբողջը բևեռանում է երեքի վրա, բայց կենտրոնը Ռուսաստանն է։ Սա Ռուսաստանի նախագահի արժանապատվության հարցն է, կոնֆլիկտի մեջ Ռուսաստանի հատուկ դեր ունենալու հարցն է, որը վարպետորեն թուրքերին ներառեց այս հարցի մեջ՝ անտեսելով համանախագահներին։ Իսկ համանախագահները պետք է իմանան մի բան՝ անկախ նրանից՝ Հայաստանի իշխանությունն ինչքան ակտիվություն ունի, պատերազմից հետո նա երկրի կայունությունը պահելու ծանրագույն առաքելություն ունի։ Իրենք հիմա ծանրագույն վիճակում են, Սփյուռքն էլ, դա հասկանալով, պետք է կառավարության հետ ներդաշնակ աշխատի՝ նույնիսկ եթե հիմա կառավարությունը լռում է։ Բայց եթե լռում է, չի նշանակում, որ չի աշխատում»։

Լևոն Շիրինյանը անհրաժեշտ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամբողջական վերականգնումը. «Եթե Մինսկի խումը չի ակտիվանում, նշանակում է արևելյան Անդրկովկասը կամ Հայաստանն ամբողջովին հանձնվում է ռուս-թուրքական բարյացակամությանը։ Ռուսաստանի արածի իմաստն էլ հենց այն է, որ երկու համանախագահներին դուրս մղի, այն, ինչ ժամանակավորապես նրան հաջողվեց անել՝ ամերիկյան ընտրությունների շրջանում։ Հայաստանը անվտանգության լրացուցիչ պաշարի կարիք ունի։ Առայժմ դա Ռուսաստանի հետ է, իսկ թե Ռուսաստանն ինչպիսի դաշնակից է, ամեն մի բանական մարդ ինքն է տեսնում, դրա համար Մինսկի խումբը պետք է ակտիվանա։ Նպատակը պարզ է՝ վերադարձնել ԼՂԻՄ-ը՝ իր անվտանգության որոշակի երաշխիքներով ու միջավայրով։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պարտավորություն ունեն ոչ միայն այսօրվա իմաստով, այլև պատմականորեն պատասխանատվություն ունեն Հայաստանի հանդեպ։ Բայդենն ասում է՝ Ամերիկան վերադառնում է, բայց ես, օրինակ, չեմ տեսնում՝ Անդրկովկաս վերադարձե՞լ է, թե՞ չէ։ Եթե վերադարձել են, ապա ո՞ւր են, մինչդեռ աշխարհում ամենախոշոր դեսպանատներից մեկը Երևանում է։ Ինչի՞ համար է այդ դեսպանատունը, Հայաստանն օգնության կարիք ունի, ու կապ չունի՝ պետությունն ուժե՞ղ է, թե՞ ոչ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում