Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Ինչ է պահանջում Էրդողանը Պուտինից. հայկական հա՞րց, թե՞ Ուկրաինա

Հայ ռազմագերիների հարցում տեղի ունեցած աղմկոտ իրողությունը պետք է դիտարկել թերևս «Իսկանդեր»-ի պատմության համատեքստում, որ թարմացրեց Բաքուն օրեր առաջ: Ինչպես հայտնի է, Բաքուն հրապարակեց տեղեկություն, թե իբր «Իսկանդեր»-ի բեկորներ են հայտնվել Շուշիում: Ընդ որում, հրապարակվեցին լուսանկարներ, որոնց վրա պատկերված էր բեկորների մակնիշը: Այդ մակնիշը «Իսկանդեր Մ» համակարգի էր, որը միայն Ռուսաստանի զինանոցում է, քանի որ արտահանման համար կա «Իսկանդեր Է» տարբերակը, որը պետք է որ մատակարարված լիներ Հայաստան: Ինչո՞ւ էր Բաքվին պետք է ընդգծել այդ հանգամանքը:

Առաջին իսկ օրից հայտնեցինք կարծիք, որ «Իսկանդեր»-ի պատմության թարմացումը Բաքվի խնդիրն է Ռուսաստանի հետ կամ՝ Անկարայի խնդիրը: Հնարավոր է, որ այդ խնդիրը կապված է Հայաստանի վրա ճնշում ավելացնելու հետ, իսկ հնարավոր է՝ այլ, անմիջապես Ռուսաստանի հետ կապված հարցի: Հետո արդեն ռազմագերիների հարցում աղմկոտ շրջադարձը, երբ Բաքու գերիների հետևից մեկնող գեներալ Մուրադովը Հայաստան ժամանեց դատարկ օդանավով:

Միաժամանակ ուշադրությունից դուրս մնաց և այն, որ Ադրբեջանում բողոքի ցուցադրական ակցիա անցկացրին՝ ընդդեմ Արցախում ռուսական ռազմական ներկայության: Այդ ակցիան խիստ սակավամարդ էր, բայց հաշվի առնելով ադրբեջանական ներքին իրողությունները՝ կասկածից վեր է դառնում, որ այն կազմակերպել էր իշխանությունը, և հարկ եղած դեպքում ակցիան կարող է լինել ավելի մարդաշատ: Կամ՝ Բաքվին այդ ակցիան «պատվիրել» էր Անկարան:

Ի դեպ, ուշադրության բազմակի արժանի է նաև հանգամանքը, որ մի քանի հարցերում դեմարշի ֆոնին, ադրբեջանցիները գնդացրով կրակ էին արձակել նաև Արցախի Սարուշեն համայնքում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Ահա այդ ֆոնին էլ տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, որի նախաձեռնողը Պուտինն էր՝ համենայնդեպս դատելով Կրեմլի կայքից: Երբ նախաձեռնությունը այլ է լինում, կայքում տեղեկացնում են, որ հեռախոսազրույցը եղել է թուրքական կողմի, ընդհանրապես դիմացի կողմի նախաձեռնությամբ:

Փաստորեն, «Իսկանդեր»-ի, հայ գերիների, Արցախում ռուսական ռազմական ներկայության հարցերի առնչությամբ դեմարշից հետո Պուտինը զանգահարում է Էրդողանին, և քննարկում են նաև Արցախի հարցը: Ի՞նչ է ուզում Թուրքիան Ռուսաստանից: Այդ պահանջը առնչվում է Հայաստանի՞ն, հայկական հարցի՞ն՝ եթե հաշվի առնենք ապրիլի 24-ի մոտալուտ հանգամանքը և այդ ֆոնին Ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ վարչակազմի բավականին բարձրաձայնվող մտադրությունը, թե՞ Թուրքիային այժմ ավելի շատ հետաքրքրում է ուկրաինական ուղղությունը, իսկ Կովկասը և մասնավորապես Արցախը այլևս գործիք են Անկարայի ձեռքին, որքան էլ թվում է, թե ռուսական ռազմական ներկայությամբ ՌԴ ձեռքին Ադրբեջանի դեմ գործիք է դարձել Արցախը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում