Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հաղթանակի արժեքը. Երբ հետևում ես թողնում ռուսներին, թուրքերին ու ադրբեջանցիներին

Մոսկվայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից ելույթ ունեցան գերծանր քաշայիններ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը։ Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 200 կգ, 205 կգ, սակայն չբարձրացրեց 209 կգ: Նա այս ձևում դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Գոռ Մինասյանն անթերի կատարեց պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները՝ 205 կգ, 211 կգ և 216 կգ: Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Պոկում վարժությունում աշխարհի նոր ռեկորդ սահմանեց վրացի Լաշա Տալախաձեն՝ բարձրացնելով 222 կգ: Հրում վարժությունում Գոռ Մինասյանը գլխավերևում պահեց 240 կգ, 248 կգ, բայց չբարձրացրեց 252 կգ: Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտում Մինասյանը գրանցեց 464 կգ արդյունք: Վարազդատ Լալայանը հրեց 240կգ, երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 250 կգ: Այս վարժությունում նա կրկին դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտում Լալայանը գրանցեց 445 կգ: Եվրոպայի չեմպիոն կրկին դարձավ Վրաստանից Լաշա Տալախաձեն: Այս քաշային կարգում մերոնց ելույթները կարելի է գնահատել գերազանց։

Եվրոպայի ամենաուժեղ մարդկանց պայքարում մեր երկիրն ունի երկու ներկայացուցիչ լավագույն եռյակում։ Գոռ Մինասյանը վերջին տարիներին իր կայուն և տպավորիչ ելույթներով արդեն իսկ ապացուցել է, որ դասվում է աշխարհի լավագույն ծանրորդների շարքին։ Ինչ վերաբերում է 21-ամյա Վարազդատ Լալայանին, որը երիտասարների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է, ապա այս ծանրորդին կարելի է դասել հայկական ծանրամարտի ծագող աստղերի շարքին։ Վստահ ենք, որ մոտ ապագայում նա ձեռնոց կնետի նույն Լաշա Տալախաձեին, որն ուղղակի մրցակցությունից դուրս է։

Մինչ Մինասյանի և Լալայանի հաջողությունը՝ մեր ծանրորդներից Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավել էր 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցել էր 375 կգ, ինչպես նաև արժանացել էր փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների: 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկել էր 98 կգ և հրել 129 կգ՝ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկել էր 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրել էր 205 կգ, այնուհետև՝ 212 կգ, սակայն չբարձրացրեց 215 կգ: Նա նվաճել էր փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցել էր 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն:

109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձել էր փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում զրո ստացավ: Անդրադառնալով Մարտիրոսյանի ելույթին՝ պետք է նշենք, որ անկախ Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը ուներ մարզավիճակի հետ կապված որոշակի խնդիր։ Ավելին, Օլիմպիական խաղերի շեմին հնարավոր է նրա մոտ կար մոտիվացիայի պակաս։ Ծանոթ լինելով Մարտիրոսյանի որակներին՝ վստահ ենք, որ Օլիմպիական խաղերում նա միանգամայն այլ ելույթ կունենա։

«Երիտասարդ ծանրորդները շատ լավ մասնակցեցին: Ռաֆիկ Հարությունյանը գերազանցեց մեր սպասելիքները և նույնիսկ փոքր մեդալ նվաճեց: Գալիք տարի նա ամբողջապես մեծահասակների մեջ կպայքարի: Կարեն Ավագյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, ակնհայտ առաջատարն է մեծահասակների պայքարում: Ավագյանը ուժեղագույնն է այս պահին, և նրա հետ պետք է հաշվի նստել: Սամվել Գասպարյանի կարգում մտածում էինք ադրբեջանցու հնարավոր մրցակցության մասին, բայց Սամվելը նրա «հերն անիծեց»: Արսեն Մարտիրոսյանը հզոր տղա է: Հիմա մոտ երկու կգ քաշ ավելացնելու հարց կա, երբ հավաքի այդ կիլոգրամները, առհասարակ խնդիր չի ունենա: Վարազդատ Լալայանը Գոռ Մինասյանի արժանի հետնորդն է: Ապագայում նա միակ մարդն է լինելու, ով մարտահրավեր է նետելու Լաշա Տալախաձեին: Գոռ Մինասյանի բարձրացրած քաշերը լուրջ թվեր են»,- նշել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը։

Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, մասնակցում էր 14 մարզիկով: Թիմային պայքարում մեծ մեդալների հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ շրջանցելով կազմակերպիչ երկիր Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին, Վրաստանին։ Վերջինս զբաղեցրել է 4-րդ, թուրքերը՝ 7-րդ, ռուսները՝ 8-րդ, իսկ ադրբեջանցիները՝ 10-րդ հորիզոնականը։ Փոքր և մեծ մեդալների հաշվարկում Հայաստանը 5-րդն է և կրկին հետևում է թողել ռուսներին, թուրքերին և ադրբեջանցիներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում