Գյումրու երեք պետական բուհերը նոր ուսումնական տարում կունենան 87 ուսանող: Ընդունելության քննության արդյունքների ամփոփումից հետո պարզվել է, որ 129 դիմորդներից 42-ը չեն հաղթահարել անցողիկ շեմը:
Նոր ուսումնական տարում ամենաքիչ թվով ուսանողներ ունենալու է Գյումրու պետական ճարտարագիտական համալսարանը` ընդամենը երկու ուսանող` 9 դիմորդից անցողիկ շեմը հաղթահարել են միայն երկուսը:
Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ դիմած 15 դիմորդներից անցողիկ շեմը հաղթահարել է 4-ը: Իսկ Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի որոշ բաժիններ անգամ չեն ձևավորվի: Բուհ դիմած 100 դիմորդից ընդունվել է 81-ը:








































