Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մարտի 1-ի գործի տապալումից հետո պետք է մոռանալ նաև քաղբանտարկյալների արդարացման մասին

2019 թվականի օգոստոսի 7-ին մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ՝ «Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը, «Ժուռնալիստներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը և ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հանդիպում էին ունեցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ 2008 թվականի մարտյան իրադարձությունների մասնակից և դատապարտված անձանց արդարացման հարցի հետ կապված։

Հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել, որ առաջնահերթություն պետք է տրվեր արդեն իսկ մահացած, վատառողջ անձանց արդարացմանը։ Սմբատ Այվազյանի արդարացումը հենց այս շարքից էր։ Ուշագրավ է, որ գլխավոր դատախազի հետ հանդիպումից 1.5 տարի անց դեռ մեկ-երկու քաղբանտարկյալ է արդարացվել։ Մի քանիսն էլ՝ ՄԻԵԴ վճռի հիմքով, ոչ դատախազության նախաձեռնությամբ։ Մինչդեռ այս շրջանակում խոսք էր գնում 100-ից ավելի քաղբանտարկյալների արդարացման մասին։

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը, որը 2008-ին համակարգել է քաղբանտարկյալների ցուցակը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ այս արդարացման գործընթացի շրջանակներում խոսք կարող է լինել 100-ից ավելի քաղբանտարկյալների մասին: 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններով պայմանավորված՝ 82 գործ կա, որոնցով անցնում է 113 քաղբանտարկյալ։ Քաղբանտարկյալները կարող են նաև անձամբ դիմել իրենց արդարացման համար, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էին հարց, որ դատախազությունն ինքը համակարգված, փաթեթային դիմի Վճռաբեկ դատարան ու հասնի անհիմն կերպով դատապարտված անձանց արդարացման։

Հանդիպման նախաձեռնողներից ու գլխավոր դատախազի հետ հանդիպմանը մասնակցած իրավապաշտպան Վարդան Հարությունանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս 2019-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Մարտի 1-ի գործով դատապարտված նախկին քաղբանտարկյալների գործերը պետք է վերանայվեն, ու նրանք պետք է արդարացվեն։ Դատախազն ինքն էր նշել իրավական արդյունավետ ճանապարհները։

«Համաձայն այդ պայմանավորվածության՝ դատախազությունը պետք է սկսեր գործընթացը, իսկ մենք անհրաժեշտության դեպքում պետք է աջակցեինք և տրամադրեինք մեր ձեռքի տակ եղած տեղեկատվությունը։ Տպավորությունը գոհացուցիչ էր։ Կարճ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ ընթացքը աներևակայելի դանդաղ է։ Ողջ այս ընթացքում մի քանի արդարացման վճիռ է միայն կայացվել։ Վերջին շրջանում գործընթացը ընդհանրապես կանգ է առել։ Եթե առաջ դանդաղկոտության կամ չկամության համար մեղքը բարդում էինք դատախազության վրա, ապա այսօր, առկա զարգացումները համադրելով, կարելի է եզրակացնել, որ նման դանդաղկոտությունը, չկամությունը և, վերջին հաշվով, գործի կանգը ընդհանուր՝ պետական մոտեցում է։ Այս եզրահանգման օգտին են խոսում դատաիրավական ոլորտի խոստացված բարեփոխումները չիրականացնելը, Սահմանադրական դատարանի չակերտավոր բարեփոխումը և նման այլ զարգացումներ»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ ավելացնելով. «Ըստ էության, այսօր արդեն կարելի է պնդել, որ գործող իշխանությունների ծրագրերում ի սկզբանե չեն եղել ո՛չ դատաիրավական ոլորտի բարեփոխումները, ո՛չ Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտումը և ոչ էլ անմեղ դատապարտված քաղբանտարկյալների արդարացումը»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ասաց, որ ինքը Արթուր Դավթյանի հետ հանդիպումից դուրս գալուց անմիջապես հետո է ասել, որ այս գործընթացից ոչ մի բան դուրս չի գա, և այն ավելի շատ ձևական բնույթ է կրելու: «Եթե արդարացման գործընթաց էր սկսվելու, ապա դրան պետք է հետևեր այդ գործերով քննիչների, դատախազների, դատավորների վերաբերյալ քրեական գործերի հարուցումը։ Ամենակարևոր բանը չեղավ, թե չէ ձևական, թղթի վրա մարդկանց արդարացնելը գրոշի արժեք էլ չունի։ Իսկ դատախազությունն արեց այնպես, ինչպես ինքն էր ցանկանում։ Ես կանխատեսել էի, որ այս գործընթացը տապալվելու է, և այդպես էլ եղավ»,- ասաց Կարապետյանցը։

Անդրադառնալով դատախազության գործունեությանը՝ իրավապաշտպանը նշեց, որ այն մարմինը, որը 10 տարուց ավելի հանցագործություններ է իրականացրել, կոծկել է, հանցակից է եղել դրանց, չի կարող արդարադատության ջատագով լինել։ Հակառակ դեպքում իրենք իրենց նկատմամբ պետք է քրեական գործ հարուցեին։

Կարապետյանցի խոսքով՝ Մարտի 1-ի գործի տապալումից հետո առհասարակ պետք է մոռանալ քաղբանտարկյալների արդարացման գործընթացի մասին։ Ավելին՝ պետք է մոռանալ մնացած աղմկահարույց գործերի մասին՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ գործը, Հոկտեմբերի 27-ի գործը:

«Հիմիկվանից կարող եք ջնջել բոլոր մեծ ու փոքր գործերը։ Թուղթ կտրտելու ապարատներ կան, պատկերացրեք, որ այդ գործերը դնում են այդ ապարատի մեջ, կտրտում թափում են։ Այս իշխանության օրոք, այս տրամաբանությամբ հնարավոր չի, որ որևէ լուրջ գործ բացահայտվի։ Մոռացեք դրա մասին։ Դատախազությունը Մարտի 1-ի, քաղբանտարկյալների գործերով արեց նույն բանը, ինչ արել է 10 տարի շարունակ։ Մնում է պարզել, թե այս իշխանությունը ինչ արեց, որ Մարտի 1-ը բացահայտվեր, մեղավորները պատժվեին, ու այլևս երբեք Հայաստանում Մարտի 1-ը չկրկնվեր որպես իրողություն։ Այս իշխանությունը արեց միայն մի բան՝ ստեղծեց մի իրավիճակ, որ ցանկացած իշխանություն կարողանա իրեն թույլ տալ իրականացնել Մարտի 1 և մնալ անպատիժ»,- ասաց իրավապաշտպանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում