Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման գրանցումը, հաղորդում է Bild պարբերականը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Անգելա Մերկելի անունով գրանցումը, որի ծննդյան ամսաթիվը լիովին համընկնում է կանցլերի ծննդյան ամսաթվի հետ, կատարվել է կիրակի՝ ապրիլի 11-ին: Սակայն հետո գրանցումը չեղարկվել է:
Պարբերականը ենթադրում է, որ չեղյալ հայտարարելու պատճառը Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔՍՄ) կուսակցությունների ղեկավարության նիստն է եղել, որի ընթացքում քննարկվել են պահպանողականների թեկնածությունները Բունդեսթագի ընտրություններում:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, երբ հերթը կհասնի: