Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սատարում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկիի հետ համատեղ հայտարարության մեջ:
«Որոշում է կայացվել աջակցություն հայտնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարին, մասնավորապես՝ մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիր ստանալու երկրի մտադրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: