Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Ստամբուլում ելույթ ունենալով երիտասարդ ակտիվիստների առջև, անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների թեմային:
Նրա խոսքով, Անկարան կցանկանար, որ Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցությունների միջոցով և խաղաղ ճանապարհով հնարավորինս շուտ լուծեին իրենց տարաձայնությունները:
Էրդողանը շեշտել է, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանում հանգիստ ու ապահով ապագայի համար:
«Մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- հավելել է Թուրքիայի առաջնորդը: